24 Ապա օրէնքն դաստիարակ եղեն մեզ ի Քրիստոս Յիսուս, զի ի հաւատոցն արդարասցուք։
Քանզի կատարած օրինացն Քրիստոս է յարդարութիւն ամենայն հաւատացելոց։
Իսկ արդ զի՞նչ ասիցեմք. զի հեթանոսք որ ոչ երթային զհետ արդարութեան՝ հասին արդարութեան, այնմ արդարութեան՝ որ ի հաւատոց անտի.
Թէպէտ եւ բեւր դաստիարակս ունիցիք ի Քրիստոս, այլ ոչ եթէ բազում հարս, զի ի Քրիստոս Յիսուս աւետարանաւն ես ծնայ զձեզ։
Զայս գիտեմք եթէ ոչ արդարանայ մարդ ի գործոց օրինաց, եթէ ոչ ի հաւատոցն Յիսուսի Քրիստոսի. եւ մեք ի Քրիստոս Յիսուս հաւատացաք, զի արդարասցուք ի հաւատոցն Քրիստոսի, եւ ոչ ի գործոց օրինաց. զի ի գործոց օրինաց ոչ արդարասցի ամենայն մարմին։
Զի ես օրինօք օրինացն մեռայ, զի Աստուծոյ կեցից.
Այլ իբրեւ եկին հաւատքն, ոչ եւս ընդ դաստիարակաւ եմք։
որ են ստուերք հանդերձելոցն, այլ մարմին՝ Քրիստոս է։