Զայս գիտեմք եթէ ոչ արդարանայ մարդ ի գործոց օրինաց, եթէ ոչ ի հաւատոցն Յիսուսի Քրիստոսի. եւ մեք ի Քրիստոս Յիսուս հաւատացաք, զի արդարասցուք ի հաւատոցն Քրիստոսի, եւ ոչ ի գործոց օրինաց. զի ի գործոց օրինաց ոչ արդարասցի ամենայն մարմին։
Իսկ արդ օրէնքն հակառա՞կ ինչ իցեն աւետեացն Աստուծոյ. քաւ լիցի. զի եթէ տուեալ էին օրէնքն որ կարող էին կենդանի առնել, ապա հաստատ յօրինաց անտի էր արդարութիւն։
Իսկ արդ՝ եթէ կատարումնն ի ձեռն Ղեւտացւոց քահանայութեանն էր, (քանզի ժողովուրդն յայն օրէնսդրեցաւ,) զի՞նչ պիտոյ էր ըստ կարգին Մելքիսեդեկի այլում քահանայի յառնել, եւ ոչ ասել թէ ըստ կարգին Ահարոնի։