Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵԶՐ 8:17 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

17 Եւ իմացուցեալ ածին զնոսա առաջի իշխանացն որ էին ի տեղւոջ գանձաւորացն՝՝. եւ եդի բանս ի բերանս նոցա խօսել ընդ եղբարս իւրեանց. Նաթանիմ, որ էր ի տեղի գանձաւորացն զորս ածին առ մեզ, որք երգէին ի տան Աստուծոյ մերոյ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵԶՐ 8:17
16 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ասէ արքայ. Միթէ ձեռն Յովաբայ իցէ՞ յամենայնի յայդմիկ ընդ քեզ։ Եւ ասէ կինն ցարքայ. Կենդանի է անձն քո, տէր իմ արքայ, եթէ իցէ յաջ կամ յահեակ յամենայնէ զոր խօսեցաւ տէր իմ արքայ. զի ծառայ քո Յովաբ՝ նա պատուիրեաց ինձ, եւ նա եդ ի բերան աղախնոյ քո զամենայն բանս զայսոսիկ,


Եւ եկեսցես առ արքայ, եւ խօսեսցիս ընդ նմա ըստ բանիս ըստ այսմիկ։ Եւ եդ Յովաբ բանս ի բերան նորա։


Եւ որ բնակեալ էին յառաջին կալուածսն իւրեանց ի քաղաքսն Իսրայելի, քահանայք եւ Ղեւտացիք, որք տուեալ էին՝՝.


Եւ Նաթանայ՝ որդիք Սուաղայ, որդիք Ասուփայ, որդիք Տաբովթ,


Ամենայն որդիք Նաթանայ՝՝ եւ որդիք ծառայից Սողոմոնի, երեք հարեւր իննսուն եւ երկու։


Եւ ելին ընդ նմա յորդւոցն Իսրայելի եւ ի քահանայից եւ յՂեւտացւոց, եւ յերգեցիկ պաշտօնէից եւ ի դռնապանաց եւ ի Նաթանայացւոցն՝ յԵրուսաղէմ. յամին եւթներորդի Արտաշիսի թագաւորի,


Եւ առաքեցի առ Եղիազար եւ առ Արիէլ եւ առ Սեմեա, եւ զԱռնաամ եւ զԱրիբ եւ զԵղնաթան եւ զՆաթան եւ զԶաքարիա եւ զՄէսողաամ եւ զՅովարիբ եւ զՅեղմաթամ։


Եւ խօսեսցիս ընդ նմա, եւ տացես զպատգամս իմ ի բերան նորա. եւ ես բացից զբերան քո եւ զբերան նորա, եւ խելամուտ արարից զձեզ զինչ առնիցէք։


Եւ ձգեաց Տէր զձեռն իւր առ իս եւ մերձեցոյց ի բերան իմ, եւ ասէ ցիս. Ահա ետու զբանս իմ ի բերան քո.


Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր. Եթէ դարձցիս այսրէն՝ պատսպարեցից զքեզ, եւ առաջի երեսաց իմոց կացցես. եւ եթէ հանցես զպատուականն յանարգէ, իբրեւ զբերան իմ եղիցես. եւ եթէ՝՝ դարձցին նոքա առ քեզ, եւ ոչ եւս դու դարձցիս առ նոսա։


Եւ ես առի զեղբարս ձեր զՂեւտացիս ի միջոյ որդւոցն Իսրայելի՝ փոխանակս տուեալ Տեառն, պաշտել զպաշտօն խորանին վկայութեան։


Մարգարէ յարուցից նոցա յեղբարց իւրեանց իբրեւ զքեզ, եւ տաց զպատգամս իմ ի բերան նորա, եւ խօսեսցի ընդ նոսա որպէս եւ պատուիրեցից նմա։


Վասն այնորիկ իսկ թողի զքեզ ի Կրետէ, զի որ ինչ միանգամ պակաս իցէ՝ ուղղեսցես, եւ կացուսցես ըստ քաղաքաց երիցունս, որպէս եւ ես քեզ պատուիրեցի.


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ