որդի ամաց ութսնից եմ ես այսօր, միթէ գիտիցե՞մ ինչ ի մէջ բարւոյ եւ չարի, կամ թէ իմանայցէ՞ ծառայ քո զոր ուտեմ կամ զոր ըմպեմ, կամ թէ լսիցե՞մ տակաւին զձայն գուսանաց եւ վարձակաց. եւ ընդէ՞ր լինիցի ծառայ քո բեռն տեառն իմոյ արքայի։
Եւ ասաց ողբս Երեմիաս ի վերայ Յովսեայ, եւ ամենայն իշխանքն արք եւ կանայք, ասացին զողբսն ի վերայ Յովսեայ մինչեւ ցայսօր, եւ ետուն զայն իբրեւ հրամանաւ ի մէջ Իսրայելի. եւ ահա գրեալք են ի ճառս ողբոցն։
թող զծառայս եւ զաղախնայս իւրեանց՝ որք էին եւթն հազար երեք հարեւր երեսուն եւ եւթն, եւ որք էին երգեցիկք սաղմոսասացք արք եւ կանայք՝ երկերիւր քառասուն եւ հինգ։
Ժողովեցի ինձ արծաթ եւ ոսկի, եւ ստացուածս բազումս զթագաւորաց եւ զգաւառաց. արարի ինձ գուսանս եւ երգեցիկս՝ արս եւ կանայս, եւ զփափկութիւնս որդւոց մարդկան. արարի ինձ տակառապետս՝ արս եւ կանայս՝՝։