Եւ Յեսու եւ որդիք նորա եւ եղբարք նորա, Կադմիէլ եւ որդիք նորա, որդիք Յուդայ վերակացուք՝ ի վերայ գործոյ՝՝ տանն Տեառն, որդիք Ենադադ եւ եղբարք նորա՝՝ Ղեւտացիք։
Եւ այլ եւս մնացորդք ժողովրդեանն, քահանայք եւ Ղեւտացիք, դռնապանք, երգեցիկք, Նաթանացիք. եւ ամենեքեան ժողովուրդքս որք լսեմք զօրէնս Տեառն Աստուծոյ մերոյ, դնեմք վկայութիւն այսօր առաջի քո՝ արք եւ կանայք, որդիք եւ դստերք իւրեանց։