Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 7:4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

4 Եւ ոչ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ ողորմեցայց. զի ըստ գնացից քոց հատուցից քեզ, եւ գարշելիքն քո ի միջի քում եղիցին, եւ ծանիցես թէ ես եմ Տէր։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 7:4
24 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ցրուեցից զդոսա՝ զայր եւ զեղբայր իւր, զհայր եւ զորդիս իւրեանց ի միասին, ասէ Տէր. ոչ գթացայց եւ ոչ խնայեցից, եւ ոչ ողորմեցայց ապականել զդոսա։


Եւ հատուցից նոցա նախ կրկին զանիրաւութիւնս նոցա, եւ զմեղս նոցա որովք պղծեցին զերկիր իմ մեռելոտւովք գարշելեացն իւրեանց, եւ անօրէնութեամբք նոցա, որովք լցին զժառանգութիւն իմ։


զի ծառայեցին ի մէջ նոցա. քանզի եւ նոքա՝՝ ազգք բազումք եւ թագաւորութիւնք մեծամեծք են, եւ հատուցից նոցա ըստ անօրէնութեանն նոցա, եւ ըստ գործոց ձեռաց նոցա։


Եւ ըստ գարշելեաց սրտից նոցա եւ ըստ անօրէնութեանցն նոցա զոր արարին՝ եւ՝՝ ըստ ճանապարհացն յոր գնային՝ հատուցից ի գլուխս նոցա, ասէ Ադոնայի Տէր։


Եւ քաղաքք նոցա բնակեալք աւերեսցին, եւ երկիր նոցա յապականութիւն եղիցի, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։


Փոխանակ զի ոչ յիշեցեր զօր տղայութեան քո, եւ տրտմեցուցանէիր զիս ի վերայ ամենայնի այդորիկ, եւ ես ահաւասիկ ըստ ճանապարհացն քոց ետու ի գլուխ քո, ասէ Ադոնայի Տէր. եւ այնպէս արարեր՝՝ ամպարշտութիւնս ի վերայ ամենայն անօրէնութեանց քոց։


Եւ հեղի ի վերայ նոցա զսրտմտութիւն իմ. հրով բարկութեան իմոյ կատարել ի նոսա՝՝. ըստ ճանապարհաց նոցա ետու ի գլուխս նոցա, ասէ Տէր Տէր։


Զճանապարհս քեռ քո գնացեր, եւ տաց զբաժակ նորա ի ձեռս քո։


Եւ տացի ամպարշտութիւն ձեր ի վերայ ձեր, եւ ըստ մեղաց խորհրդոց՝՝ ձերոց ընկալջիք, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Տէր։


Ես Տէր խօսեցայ. եւ եկեսցէ, եւ արարից եւ ոչ խորշեցայց, եւ ոչ ողորմեցայց, եւ ոչ մխիթարեցայց. այլ ըստ ճանապարհաց քոց եւ ըստ գնացից քոց դատեցայց զքեզ՝՝, ասէ Ադոնայի Տէր։ Վասն այդորիկ ես դատեցայց զքեզ ըստ արեանց քոց, եւ ըստ խորհրդոց քոց դատեցայց զքեզ, պիղծդ եւ անուանարկ, որ յաճախեցեր ի դառնութիւնս։՝՝


Եւ ծանիցեն թէ ես եմ Տէր, եւ արարից զերկիր նորա աւերակ, եւ աւերեսցի՝՝ վասն ամենայն գարշելեաց իւրեանց զոր արարին։


Վասն այդորիկ կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, փոխանակ զի զսրբութիւնս իմ պղծեցեր ամենայն գարշելեօքն քովք, եւ ամենայն պղծալից պաշտամամբքն քովք, եւ ես մերժեցից զքեզ, եւ ոչ խնայեսցէ ի քեզ ակն իմ, եւ ոչ ողորմեցայց քեզ։


Եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ նոցա, եւ եդից զերկիրն յապականութիւն եւ ի սատակումն յանապատէն Դեբղաթայ յամենայն բնակութեան նոցա. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։


եւ անկցին վիրաւորք ի միջի ձերում, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։


Թագաւորն սգասցի, եւ իշխանն զգեցցի զապականութիւն, եւ ձեռք ժողովրդեան երկրին լքցին. ըստ ճանապարհաց նոցա արարից նոցա, եւ ըստ դատաստանաց նոցա առից վրէժ ի նոցանէն, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։


Ահաւադիկ հասեալ է ի վերայ քո վախճան, եւ առաքեցից ես զսրտմտութիւն իմ, եւ դատեցայց զքեզ ըստ ճանապարհաց քոց, եւ հատուցից քեզ ըստ ամենայն գարշելեացն քոց։


Եւ մի՛ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ եւս ողորմեցայց. զի ըստ ճանապարհաց քոց հատուցից քեզ, եւ գարշելիքդ քո ի միջի քում եղիցին. եւ ծանիցես թէ ես եմ Տէր որ հարկանեմ զքեզ։


Եւ ես արարից ընդ նոսա բարկութեամբ, եւ ոչ խնայեսցէ ակն իմ, եւ ոչ ողորմեցայց նոցա. եւ աղաղակեսցեն յականջս իմ մեծաձայն, եւ ոչ լուայց նոցա։


Եւ արդ ոչ խնայեսցէ ակն իմ, եւ ոչ ողորմեցայց, այլ ըստ ճանապարհաց նոցա տալ ի գլուխս նոցա։


Եւ դատաստան Տեառն ընդ Յուդայ, եւ խնդրել վրէժ ի Յակոբայ ըստ ճանապարհաց նորա, եւ ըստ գնացից նորա հատուսցէ նմա։


Հասեալ են աւուրք վրէժխնդրութեան քո, հասեալ են աւուրք հատուցման քո. եւ չարչարեսցի Իսրայէլ իբրեւ զմարգարէ յիմարեալ, իբրեւ զայր մի այսակիր. ի բազմութենէ անիրաւութեանց քոց յաճախեաց մոլորութիւն։


Եւ ասէ ցիս Տէր. Զի՞նչ տեսանես Ամովս։ Եւ ասեմ. Ադամանդ։ Եւ ասէ ցիս Տէր. Ահաւասիկ ես հաստատեցից ադամանդ ի մէջ ժողովրդեան իմոյ Իսրայելի, եւ ոչ եւս յաւելից անցուցանել զնովաւ։


Վասն այնորիկ՝՝ ոչ եւս խնայեցից ի վերայ բնակչաց երկրիդ, ասէ Տէր. եւ ահաւադիկ ես մատնեցից զմարդիկ իւրաքանչիւր ի ձեռս ընկերի իւրոյ եւ ի ձեռս թագաւորի իւրոյ, եւ հարցեն. եւ ոչ փրկեցից ի ձեռաց նոցա։


Այլ գիտեմք զայն որ ասացն. Իմ են վրէժխնդրութիւնք, եւ ես հատուցից, ասէ Տէր։ Եւ դարձեալ թէ՝ Դատի Տէր զժողովուրդ իւր։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ