Եւ թողից ի նոցանէ արս թուով՝ ի սովոյ եւ ի սրոյ եւ ի մահուանէ. զի պատմեսցեն զամենայն անօրէնութիւնս նոցա ի մէջ ազգացն յորս մտանիցեն անդր, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ծափս հար ձեռամբ, եւ դոփեա ոտամբ, եւ ասասցես. Վա՛շ վա՛շ ի վերայ գարշելեացն եւ չարեաց՝՝ տանն Իսրայելի, զի սրով եւ մահուամբ եւ սովով անկցին։