Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 6:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 եւ անկցին վիրաւորք ի միջի ձերում, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 6:7
43 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ արդ, Տէր Աստուած մեր, փրկեա զմեզ ի ձեռաց նորա. եւ ծանիցեն ամենայն թագաւորութիւնք երկրի, զի դու ես Տէր Աստուած միայն։


Եւ ծանիցեն ամենայն Եգիպտացիքն թէ ես եմ Տէր, ի փառաւորել իմում ի փարաւոն եւ ի կառս նորա եւ յերիվարս նորա։


Եւ ես խստացուցից զսիրտն փարաւոնի եւ պնդեսցի զհետ դոցա. եւ փառաւորեցայց ի փարաւոն, եւ յամենայն զօրս նորա, եւ ծանիցեն ամենայն Եգիպտացիքն թէ ես եմ Տէր։ Եւ արարին այնպէս։


Եւ ծանիցեն Եգիպտացիքն, թէ ես եմ Տէր. եւ ձգեցից զձեռն իմ յԵգիպտոս, եւ հանից զորդիսն Իսրայելի ի միջոյ նոցա։


Եթէ ելից ի դաշտ՝ ահա վիրաւորք սրոյ, եւ եթէ մտից ի քաղաք՝ ահա ցաւք սովոյ. զի մարգարէ եւ քահանայ գնացին յերկիր զոր ոչ գիտէին։


Վասն այնորիկ տուր զորդիս նոցա ի սով, եւ ժողովեա զնոսա ի ձեռս սրոյ. եղիցին կանայք նոցա անորդիք եւ այրիք, եւ արք նոցա եղիցին կոտորեալք մահուամբ, եւ երիտասարդք նոցա անկեալք սրով ի պատերազմի։


Եւ եղիցին վիրաւորք ի Տեառնէ յաւուր Տեառն՝ ի կողմանէ մինչեւ ցկողմն երկրին. մի՛ կոծեսցին եւ մի՛ ժողովեսցին, ընդ երեսս դաշտին իբրեւ զաղբ ընկեսցին։


Գեղեցիկ՝՝ էին վիրաւորքն դիականց անկելոց ի սրոյ՝ քան զանկեալսն ի սովոյ. երթային վիրաւորք ազգք ազգք յարանց՝՝։


զի անկանիցիք ի սուր. եւ ի վերայ լերանց Իսրայելի դատեցայց զձեզ, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։


եւ գիտասջիք թէ ես եմ Տէր. զի ըստ արդարութեանց իմոց՝՝ դուք ոչ գնացէք, եւ զիրաւունս իմ դուք ոչ արարէք. այլ ըստ կրօնից ազգացն որ շուրջ զձեւք էին՝ արարէք։


Եւ ծանիցեն թէ ես եմ Տէր, ի ցրուելն իմ զնոսա ընդ ազգս, եւ ցանել զնոսա ընդ գաւառս։


եւ ասասցես ցժողովուրդ երկրին. Այսպէս ասէ Ադոնայի Տէր ցբնակիչս Երուսաղեմի յերկրին Իսրայելի. Զհաց իւրեանց կարօտութեամբ կերիցեն, եւ զջուր իւրեանց ապականութեամբ արբցեն. զի ապականեսցի երկիր լրիւ իւրով, զի յամպարշտութեան են ամենայն բնակիչք նորա։


Եւ յատակեցից զորմն զոր ծեփէիք, եւ կործանեսցի. եւ ընկեցից զնա յերկիր, եւ յայտնեսցին հիմունք նորա, եւ անկցի եւ վախճանեսցի յանդիմանութեամբ՝՝. եւ գիտասջիք թէ ես եմ Տէր։


Եւ պատառեցից զգլխադիրսն ձեր, եւ ապրեցուցից զժողովուրդ իմ ի ձեռաց ձերոց, եւ ոչ եւս եղիցին ի ձեռս ձեր ի ժողովս. եւ ծանիջիք զի ես եմ Տէր։


Վասն այնորիկ զստութիւնսն մի՛ եւս տեսանիցէք, եւ ըղձութիւնս այլ մի՛ եւս ըղձանայցէք. եւ ապրեցուցից զժողովուրդ իմ ի ձեռաց ձերոց. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։


եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ մարգարէիցն որ տեսանէին ստութիւնս եւ խօսէին սնոտիս. ի խրատու ժողովրդեան իմոյ մի՛ կացցեն, եւ մի՛ ի գիրս տանն Իսրայելի գրեսցին, եւ յերկիրն Իսրայելի մի՛ մտցեն. եւ ծանիցեն թէ ես եմ Ադոնայի Տէր։


եւ հաստատեցից զերեսս իմ ի վերայ մարդոյն այնորիկ. եդից զնա ի նշան եւ յապականութիւն, եւ բարձից զնա ի միջոյ ժողովրդեան իմոյ, եւ ծանիջիք զի ես եմ Տէր։


Եւ հաստատեցից զերեսս իմ ի վերայ նոցա, ի հրոյ ելցեն, եւ հուր կերիցէ զնոսա. եւ ծանիցեն թէ ես եմ Տէր՝ ի հաստատել ինձ զերեսս իմ ի վերայ նոցա։


Եւ պղծեցի զնոսա ի պատարագս իւրեանց, ընդ անցանել ինձ ընդ ամենայն՝՝ որ բանայ զարգանդ, զի սատակեցից զնոսա, եւ ծանիցեն եթէ ես եմ Տէր։


Եւ որոշեցից ի ձէնջ զամպարիշտս եւ զապստամբս. զի ի բնակութենէ՝՝ նոցա հանից զնոսա, եւ յերկիրն Իսրայելի ոչ մտցեն, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած։


Եւ ծանիջիք թէ ես եմ Տէր ի տանել զձեզ յերկիրն Իսրայելի, յերկիրն յոր ամբարձի զձեռն իմ տալ զնա հարցն ձերոց։


Եւ ծանիջիք թէ ես եմ Տէր, առնել ձեզ զայն այնպէս. զի մի՛ անուն իմ պղծեսցի՝՝ ըստ ճանապարհաց ձերոց չարաց եւ ըստ ապականեալ գնացից ձերոց, ասէ Ադոնայի Տէր։


Եւ ժառանգեցից՝՝ ի քեզ յանդիման ազգացն, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։


Եւ տացի ամպարշտութիւն ձեր ի վերայ ձեր, եւ ըստ մեղաց խորհրդոց՝՝ ձերոց ընկալջիք, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Տէր։


Եւ եղիցի ձեզ Եզեկիէլ ի նշան. ըստ ամենայնի զոր ինչ արար, առնիցէք. յորժամ հասանիցէ այդ եւ ծանիջիք թէ ես եմ Ադոնայի Տէր։


Յաւուր յայնմիկ բացցի բերան քո առ ապրեալն, խօսեսցիս եւ մի՛ եւս համրասցիս. եւ եղիցիս նոցա ի նշան, եւ ծանիցեն եթէ ես եմ Տէր։


եւ խնդրեցից ի նոցանէ վրէժս մեծամեծս կշտամբութեամբ եւ բարկութեամբ, եւ ծանիցեն թէ ես եմ Ադոնայի Տէր, ի պահանջել զվրէժխնդրութիւն իմ ի նոցանէ։


եւ դստերք նորա ի դաշտի սրով սպանցին, եւ ծանիցեն զի ես եմ Տէր։


Եւ առաքեցից ի վերայ քո՝՝ մահ, եւ արիւն ի հրապարակս քո. եւ անկցին վիրաւորք ի միջի քում, պատեսցին շուրջ զքեւ սրովք, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։


Եւ ցրուեցից զԵգիպտոս ընդ ազգս, եւ հոսեցից զնոսա ընդ գաւառս, եւ ծանիցեն ամենայն Եգիպտացիքն՝՝ թէ ես եմ Տէր։


Յորժամ տաց զԵգիպտոս ի կորուստ, եւ աւերեսցի երկիրն լրիւ իւրով, յորժամ ցրուեցից զամենայն բնակիչսն ի նմանէ՝՝, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։


Փոխանակ զի ոտնհար եղեր ժառանգութեան տանն Իսրայելի՝ զի ապականեցաւ,


Եւ մեծացայց եւ սուրբ եղէց, եւ փառաւորեցայց՝՝ եւ ծանուցայց առաջի ազգաց բազմաց, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։


Եւ ծանիցեն թէ ես եմ Տէր, յորժամ անկցին վիրաւորքն ձեր ի մէջ կռոցն ձերոց, շուրջ զսեղանովքն ձերովք, ի վերայ ամենայն բլրոցն բարձանց եւ յամենայն գլուխս լերանց, եւ ի ներքոյ ամենայն վարսաւոր ծառոց, եւ ի ներքոյ ամենայն ամուր կաղնեաց՝ ուր արկանէին խունկս ամենայն կռոցն իւրեանց։


Յամենայն բնակութեան ձերում քաղաքք աւերեսցին, եւ բարձունք ապականեսցին, զի ջնջեսցին եւ պակասեսցին սեղանք ձեր, եւ խորտակեսցին եւ դադարեսցեն կուռք ձեր, եւ բարձցին մեհեանք ձեր, եւ ջնջեսցին գործք ձեռաց ձերոց.


Եւ թողից ի ձէնջ ապրեալս ի սրոյ ի մէջ ազգաց ի վարատման ձերում ի մէջ աշխարհաց։


Եւ ոչ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ ողորմեցայց. զի ըստ գնացից քոց հատուցից քեզ, եւ գարշելիքն քո ի միջի քում եղիցին, եւ ծանիցես թէ ես եմ Տէր։


Եւ մի՛ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ եւս ողորմեցայց. զի ըստ ճանապարհաց քոց հատուցից քեզ, եւ գարշելիքդ քո ի միջի քում եղիցին. եւ ծանիցես թէ ես եմ Տէր որ հարկանեմ զքեզ։


Եւ ասէ ցնոսա. Պղծեցէք զտունդ, եւ լցէք զտունդ դիակամբք, եւ ելէք։ Եւ ելեալ կոտորեցին զքաղաքն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ