Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 6:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 եւ ասասցես. Լերինք Իսրայելի, լուարուք զպատգամս Ադոնայի Տեառն. այսպէս ասէ Ադոնայի Տէր ցլերինս եւ ցբլուրս եւ ցձորս եւ ցդաշտս. Ահաւադիկ ես ածեմ ի վերայ ձեր սուր, եւ ապականեսցին բարձունք՝՝ ձեր.

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 6:3
14 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ շինեցին նոքա իւրեանց բարձունս եւ անտառս ի վերայ ամենայն բլրոյ բարձու, եւ ի ներքոյ ամենայն վարսաւոր ծառոց։


Վասն այսորիկ բարձցի անօրէնութիւն Յակոբայ. եւ այս է օրհնութիւն նորա, յորժամ բարձից ի նմանէ զմեղս նորա. ի ժամանակի յորում մանրեսցեն իբրեւ զփոշի մանր՝ զամենայն քարինս մեհենաց քոց. եւ մի՛ եւս մնասցեն գործք պաշտամանցն նոցա, այլ կոտորեսցին իբրեւ զմայրի փայտահարաց։


Եւ եղիցին ի վերայ ամենայն լերանց բարձանց եւ ի վերայ ամենայն բլրոց բարձուանդակաց՝ ջուր բղխեալ՝՝, յաւուր յայնմիկ յորժամ կորիցեն բազումք եւ կործանեսցին աշտարակք։


Զի յաւիտենից խորտակեցեր զլուծն քո, եւ խզեցեր դու զկապանս քո. եւ ասացեր թէ՝ Ոչ ծառայեցից, այլ գնացից ի վերայ ամենայն բլրոց բարձանց, եւ ի ներքոյ ամենայն հովանաւոր ծառոց, եւ անդ շռայլեցայց ի պոռնկութիւն։


Երկիր, երկիր, երկիր, լուր զպատգամս Տեառն։


Արդարեւ սուտ իսկ էին բլուրք եւ զօրութիւնք բարձանց՝՝. բայց ի ձեռն Տեառն Աստուծոյ մերոյ է փրկութիւն Իսրայելի։


Եւ ասէ ցիս Տէր յաւուրս Յովսեայ արքայի. Տեսե՞ր զինչ գործեաց բնակիչդ Իսրայելի՝՝. գնաց առանձինն ի վերայ ամենայն լերանց բարձանց՝ եւ ի ներքոյ ամենայն անտառախիտ ծառոց, եւ անդ պոռնկեցաւ։


Բայց զձեր, լերինքդ Իսրայելի, զխաղող եւ զարդիւնս կերիցէ ժողովուրդ իմ Իսրայէլ, զի ակն ունին դառնալոյ։


Եւ սատակեցից զձեզ սրով խնդրել զվրէժ ուխտին. եւ թէ ամրանայցէք ի քաղաքս ձեր, եւ առաքեցից մահ ի ձեզ, եւ մատնեսջիք ի ձեռս թշնամեաց։


Եւ կործանեցից զարձանս ձեր, եւ աւերեցից զփայտեղէն ձեռագործս ձեր՝՝, եւ արկից զդիս ձեր զդիակամբք կռոց ձերոց, եւ գարշեսցի անձն իմ ի ձէնջ։


Եւ ապականեսցին բագինք կատակութեան, եւ մեհեանք՝՝ Իսրայելի աւերեսցին. եւ յարեայց ի վերայ տանն Յերոբովամայ սրով։


Լուարուք զայս զոր ասաց Տէր. Արի եւ դատեաց ընդ լերինս՝՝, եւ բլուրք լուիցեն ձայնի քում։


Լուարուք, բլուրք, զդատաստան Տեառն, եւ ձորք եւ հիմունք՝՝ երկրի. զի դատաստան է Տեառն ընդ ժողովրդեան իւրում, եւ ընդ Իսրայելի յանդիմանեսցի։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ