11 Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ծափս հար ձեռամբ, եւ դոփեա ոտամբ, եւ ասասցես. Վա՛շ վա՛շ ի վերայ գարշելեացն եւ չարեաց՝՝ տանն Իսրայելի, զի սրով եւ մահուամբ եւ սովով անկցին։
Ծիւրեալ ախտիւ մեռցին, մի՛ կոծեսցին եւ մի՛ թաղեսցին, այլ խայտառակ՝՝ եղիցին ընդ երեսս երկրի. սրով անկցին եւ սովով սպառեսցին. եւ եղիցին դիակունք նոցա ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։
Կոծ առէք ի վերայ լերանց, եւ ձայնս ի վերայ բլրոց անապատի. ողբացէք, քանզի պակասեցին առ ի չգոյէ մարդկան անցաւորաց, եւ ոչ լուան զձայնս ստացուածոց՝՝. ի թռչնոց երկնից մինչեւ ցանասունս յիմարեցան եւ՝՝ գնացին։
Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ եթէ զչորեսին իսկ զանհնարին վրէժսն արձակեցից, զսուր եւ զսով եւ զգազանս չարս եւ զմահ ի վերայ Երուսաղեմի՝ սատակել ի նմանէ զմարդ եւ զանասուն,
Եւ դու, որդի մարդոյ, պատրաստեա դու քեզ երկուս ճանապարհս, մտանել սրոյ արքային Բաբելացւոց, զի ի միոջէ աշխարհէ ելցեն երկու առաջք. եւ ձեռն պատրաստել ի գլուխ ճանապարհի քաղաքին. ի սկզբան ճանապարհին կարգեսցիս։
Վասն այնորիկ ասա ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. Կենդանի եմ ես Տէր, եթէ ոչ որ յաւերակսն իցեն՝ սրով անկցին, եւ որ ընդ երեսս դաշտին իցեն՝ գազանաց անապատի տացին՝՝ ի կերակուր, եւ որ ընդ պարսպօքն եւ յայսր իցեն՝ մահու կոտորեցից.
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Աստուած ամենակալ՝՝. Յամենայն հրապարակս կոծ. եւ յամենայն ճանապարհս ասասցի Վա՜յ, վա՜յ, կոչեսցի մշակ ի սուգ եւ ի կոծ եւ ի ձայնարկուս.
Եւ բարկացաւ Բաղակ Բաղաամու, եւ ծափ զծափի հարկանէր. եւ ասէ Բաղակ ցԲաղաամ. Անիծանել զթշնամիս իմ կոչեցի զքեզ, եւ ահա օրհնելով օրհնեցեր զնա այս երիցս անգամ։