Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 5:17 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

17 Եւ առաքեցից ի վերայ քո սով եւ գազանս չարս, եւ պատժեցից զքեզ. եւ մահ եւ արիւն անցցեն ի քեզ, եւ ածից շուրջ զքեւ սուր, զի ես Տէր խօսեցայ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 5:17
28 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ եղեւ ի սկզբան բնակութեան նոցա անդ ոչ երկեան ի Տեառնէ. եւ առաքեաց Տէր առեւծս եւ կոտորէին զնոսա։


Եւ ոչ մերժեցից զնոսա յերեսաց քոց ի միում ամի, զի մի՛ երկիրն անապատ լինիցի, եւ բազմանայցեն ի վերայ քո գազանք երկրին։


Եւ խնդրեցից ի նոցանէ վրէժս չորիւք օրինակօք՝ ասէ Տէր. զսուր ի սպանանել, եւ զշունս ի պատառել, եւ զթռչունս երկնից եւ զգազանս երկրի՝ յուտել եւ յապականել։


Եւ եթէ գազանս չարս ածից ի վերայ երկրին եւ պատժեցից զնա, եւ եղիցի յապականութիւն, մինչեւ անց ոչ լինիցի ընդ նա յերեսաց գազանաց,


Եւ եթէ մահ առաքեցից յերկիրն յայն, եւ հեղից զսրտմտութիւն իմ ի վերայ նորա արեամբ՝ սատակել ի նմանէ զմարդ եւ զանասուն,


Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ եթէ զչորեսին իսկ զանհնարին վրէժսն արձակեցից, զսուր եւ զսով եւ զգազանս չարս եւ զմահ ի վերայ Երուսաղեմի՝ սատակել ի նմանէ զմարդ եւ զանասուն,


Եւ ըստ ամենայն խուսափանաց նորա, յամենայն պատերազմունս՝՝ նորա սրով անկցին, եւ զմնացորդս նորա ընդ ամենայն հողմս ցրուեցից՝՝. եւ ծանիջիք զի ես Տէր խօսեցայ։


Եւ ծանիցեն ամենայն փայտք դաշտի թէ ես եմ Տէր, որ խոնարհեցուցանեմ զփայտ բարձրացեալ, եւ բարձրացուցանեմ զփայտ խոնարհեալ, ցամաքեցուցանեմ զփայտ դալար, եւ դալարեցուցանեմ զփայտ գօսացեալ. ես Տէր խօսեցայ՝ եւ արարից։


եւ ասասցես ցերկիրն Իսրայելի. Այսպէս ասէ Տէր Տէր Աստուած՝՝. Ահաւասիկ ես ի վերայ քո, եւ մերկացից զվաղակաւորն իմ ի պատենից իւրոց, եւ սատակեցից ի միջոյ քումմէ զանիրաւն եւ զանօրէնն։


Եւ եղիցես կերակուր հրոյ, եւ արիւն քո եղիցի ի մէջ երկրի քո, եւ յիշատակ քո մի՛ գտցի. զի ես Տէր խօսեցայ։


Եւ եթէ ժուժկալեսցի սիրտ քո, եթէ զօրասցին՝՝ ձեռք քո յաւուրսն յորս ես արարից ընդ քեզ. ես Տէր խօսեցայ, եւ արարից։


Եւ քարաձիգ լեր ի նոսա քարամբք զօրաց, եւ խոցոտեա զնոսա սրովք նոցա. ուստերք նոցա եւ դստերք կոտորեսցին՝՝, եւ զտունս նոցա հրձիգ արասցեն։


Եւ արարից զքեզ յապառաժ, եւ եղիցիս ի ձգանս ուռկանաց. եւ մի՛ եւս շինեսցիս, զի ես խօսեցայ, ասէ Ադոնայի Տէր։


Եւ առաքեցից ի վերայ քո՝՝ մահ, եւ արիւն ի հրապարակս քո. եւ անկցին վիրաւորք ի միջի քում, պատեսցին շուրջ զքեւ սրովք, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։


Եւ տաց զգետս նոցա յանապատ, եւ մատնեցից զերկիրն ի ձեռս չարաց, եւ կորուսից զերկիրն լրիւ իւրով ձեռօք այլազգեաց, զի ես Տէր խօսեցայ։


Վասն այնորիկ ասա ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. Կենդանի եմ ես Տէր, եթէ ոչ որ յաւերակսն իցեն՝ սրով անկցին, եւ որ ընդ երեսս դաշտին իցեն՝ գազանաց անապատի տացին՝՝ ի կերակուր, եւ որ ընդ պարսպօքն եւ յայսր իցեն՝ մահու կոտորեցից.


Եւ տաց զոգի իմ ի ձեզ, եւ լինիջիք կենդանի. եւ եդից զձեզ յերկրին ձերում, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր. եւ խօսեցայ եւ արարի, ասէ Տէր Տէր։


Եւ դատեցայց զնա արեամբ եւ մահու, եւ հեղեղօք անձրեւաց եւ վիմօք կարկտի եւ հուր եւ ծծումբ տեղացից ի վերայ նորա, եւ ի վերայ ամենեցուն որ ընդ նմա իցեն՝՝, եւ ի վերայ ազգաց բազմաց որ ընդ նմա։


Եւ եղիցես հեծեծելի եւ եղկելի, ծաղր եւ երեւոյթ ի մէջ ազգացն որ շուրջ զքեւ իցեն, յառնել ինձ ի քեզ դատաստանս բարկութեամբ եւ սրտմտութեամբ եւ վրէժխնդրութեամբ ցասման. ես Տէր խօսեցայ։


Ի յարձակել ինձ զչարաչար զնետս իմ սովոյ ի վերայ նոցա, եւ եղիցին ի սատակումն. արձակեցից զայս ի վերայ նոցա՝՝, եւ սով գումարեցից ի վերայ ձեր, եւ խորտակեցից զհաստատութիւն հացի քո։


Հեռաւորն մահու վախճանեսցի, եւ մերձաւորն սրով անկցի, եւ մնացեալն եւ պաշարեալն սովով սատակեսցին, եւ կատարեցից զբարկութիւն իմ ի վերայ նոցա։


Եւ առաքեցից ի վերայ ձեր գազանս չարս երկրի, եւ կերիցեն զձեզ, եւ սատակեսցեն զանասունս ձեր, եւ նուազունս արարից զձեզ. եւ կուրասցին ճանապարհք ձեր։


Երկինք եւ երկիր անցցեն, եւ բանք իմ մի՛ անցցեն։


Մաշեալք սովով եւ կերակրով թռչնոց. լարս առանց բժշկութեան՝՝ եւ ժանիս գազանաց առաքեցից ի նոսա, սրտմտութեամբ քարշել զնոսա ընդ երկիր՝՝։


Եւ տեսի, եւ ահա ձի շլոռոս, եւ որ նստէրն ի վերայ նորա՝ ունէր զՄահ՝՝, եւ Դժոխք երթային զհետ նորա. եւ տուաւ նմա իշխանութիւն չորրորդ մասին աշխարհի սատակել սրով եւ սովով եւ մահուամբ եւ գազանօք երկրի։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ