33 Եւ ընդ կողմ հարաւոյ չորք հազարք եւ հինգ հարեւր չափովն, եւ դրունք երեք. դուռն մի Շմաւոնի եւ դուռն մի Իսաքարայ եւ դուռն մի Զաբուղոնի։
Եւ ընդ կողմ արեւելից չորք հազարք եւ հինգ հարեւր չափովն, եւ դրունք երեք. դուռն մի Յովսեփայ եւ դուռն մի Բենիամինի եւ դուռն մի Դանայ։
Եւ ընդ կողմն ծովու չորք հազար եւ հինգ հարեւր չափովն, եւ դրունք երեք. դուռն մի Գադայ եւ դուռն մի Ասերայ եւ դուռն մի Նեփթաղիմայ։