10 Կշիռք արդար եւ չափ արդար եւ կապիճ արդար եղիցի չափոյ ձերոյ։
Կշիռք նենգութեան պիղծ են առաջի Տեառն, կշիռ արդար ընդունելի է նմա։
Մէտ կշռոց է արդարութիւն ի Տեառնէ, եւ գործք նորա կշիռք արդարք։
Կշիռ մեծ եւ փոքր եւ չափ կրկին՝ պիղծ են առաջի Աստուծոյ երկոքեան, եւ խափանեսցին նոքա եւ որ առնենն զնոսա. նա եւ ի գնացս իսկ իւր խափանեսցի այր։
Գործել զարդարութիւն եւ խօսել զճշմարտութիւն՝՝ հաճոյ է առաջի Տեառն քան զարիւն զոհից։
Զի ուր գործիցեն տասն լուծք եզանց, եղիցի անդ սափոր մի. եւ որ սերմանիցէ արդուս վեց՝՝, ժողովեսցէ գրիւս երիս՝՝։
Մի՛ լինիցի յամանի քում կշիռ եւ կշիռ, մեծ կամ փոքր։
Կշիռ ստոյգ եւ արդար եղիցի քեզ, եւ չափ ստոյգ եւ արդար եղիցի քեզ, զի բազմօրեայ եղիցիս ի վերայ երկրին զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն։