1 Եւ դու, որդի մարդոյ, առ դու քեզ աղիւս մի, եւ դիցես զնա առաջի երեսաց քոց. եւ նկարեսցես ի նմա զքաղաքն Երուսաղէմ։
Ի բարկութիւն եւ ի սրտմտութիւն էր ինձ քաղաքդ այդ, յորմէ օրէ շինեցին զդա մինչեւ ցայսօր, ջնջել զդա յերեսաց իմոց,
Զի այսպէս ասէ Տէր զօրութեանց. Ջարդեցէք զփայտակերտս նորա, արկէք ի վերայ Երուսաղեմի զօր. զի նա է քաղաք ամենեւին սուտ,՝՝ բռնութիւն ի մէջ նորա։
Եւ դու, որդի մարդոյ, պատրաստեա դու քեզ երկուս ճանապարհս, մտանել սրոյ արքային Բաբելացւոց, զի ի միոջէ աշխարհէ ելցեն երկու առաջք. եւ ձեռն պատրաստել ի գլուխ ճանապարհի քաղաքին. ի սկզբան ճանապարհին կարգեսցիս։
Եւ խօսեցայ ընդ մարգարէսն եւ ես տեսիլս յաճախեցի, եւ ի ձեռն մարգարէից նմանեցայց։
Բայց զձեզ՝՝ ընտրեցի յամենայն ազգաց երկրի. վասն այնորիկ ի ձէնջ խնդրեցից զվրէժ ամենայն չարեաց ձերոց։