Եւ մատեաւ այրն Աստուծոյ եւ ասէ ցարքայն Իսրայելի. Այսպէս ասէ Տէր. Փոխանակ զի ասացին Ասորիքն թէ Աստուած լերանց է Տէր Աստուած Իսրայելի՝՝ եւ ոչ Աստուած դաշտաց, նա տացէ զզօրն՝՝ զայն զմեծ ի ձեռս քո, եւ գիտասցես թէ ես եմ Տէր։
Եւ եղիցին թագաւորք դայեակք քո, եւ կանայք նոցա մանկակալք քո. ի վերայ երեսաց երկրի երկիր պագանիցեն քեզ, եւ զհող ոտից քոց լիզեսցեն. եւ ծանիցես թէ ես եմ Տէր. եւ ոչ ամաչեսցեն ոյք սպասեն ինձ։
Եւ ծառք ագարակի տացեն զպտուղս իւրեանց, եւ երկիր տացէ զզօրութիւն իւր, եւ բնակեսցեն յերկրի իւրեանց յուսով խաղաղութեանց՝՝. եւ ծանիցեն թէ ես եմ Տէր ի խորտակել ինձ զլուծ պարանոցի նոցա, եւ փրկեցից զնոսա ի ձեռաց ծառայեցուցչաց իւրեանց։
Եւ ծանիցեն թէ ես եմ Տէր, յորժամ անկցին վիրաւորքն ձեր ի մէջ կռոցն ձերոց, շուրջ զսեղանովքն ձերովք, ի վերայ ամենայն բլրոցն բարձանց եւ յամենայն գլուխս լերանց, եւ ի ներքոյ ամենայն վարսաւոր ծառոց, եւ ի ներքոյ ամենայն ամուր կաղնեաց՝ ուր արկանէին խունկս ամենայն կռոցն իւրեանց։
Եւ մի՛ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ եւս ողորմեցայց. զի ըստ ճանապարհաց քոց հատուցից քեզ, եւ գարշելիքդ քո ի միջի քում եղիցին. եւ ծանիցես թէ ես եմ Տէր որ հարկանեմ զքեզ։