Զի ոչ եթէ այս տուն իմ է ընդ հզօրին Աստուծոյ.՝՝ ուխտ յաւիտենական եդ ինձ, պատրաստական յամենայն ժամանակի պահել, զի ամենայն փրկութիւն իմ եւ ամենայն կամք իմ Տէր։
Եւ ասասցես ի սրտի քում. Ո՞ ծնաւ ինձ զսոսա. զի ես անզաւակ եւ այրի էի, պանդուխտ եւ արգելական. եւ զսոսա ինձ ո՞ սնոյց, զի ես միայն մնացեալ էի, եւ սոքա ո՞ւր էին։
Վասն այնորիկ ասա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Թէ մերժեցից զնոսա յազգս, եւ ցրուեցից զնոսա ընդ ամենայն երկիր. եւ եղէց նոցա փոքր մի ի սրբութիւն ի գաւառսն յոր մտանիցեն ի նոսա։
Զի ի վերայ լերին սրբոյ իմոյ, ի վերայ լերին բարձու Իսրայելի, ասէ Տէր Տէր, անդ ծառայեսցեն ինձ ամենայն տունդ Իսրայելի ի սպառ, եւ անդ ընկալայց, եւ անդ այց արարից ընծայից ձերոց՝՝, եւ զպտուղս երախայրեաց ձերոց յամենայն սրբութիւնս ձեր։
Եւ բազմացուցից ի ձեզ զմարդ եւ զանասուն, բազմասցին եւ աճեսցեն, եւ բնակեցուցից զձեզ որպէս ի սկզբանէն, եւ բարի արարից ձեզ որպէս եւ յառաջագոյն՝՝, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։
եւ ասէ ցիս. Որդի մարդոյ, տեսե՞ր զտեղի՝՝ աթոռոյ իմոյ եւ զտեղի հետոց ոտից իմոց, որովք բնակեսցէ անուն իմ ի մէջ տանն՝՝ Իսրայելի յաւիտեան, եւ մի՛ եւս պղծեսցեն տունն Իսրայելի զանուն իմ սուրբ, ինքեանք եւ առաջնորդք իւրեանց պոռնկութեամբ իւրեանց եւ սպանութեամբք իշխանացն որ ի մէջ նոցա.
կամ զի՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին. կամ զի՞նչ նմանութիւն է տաճարի Աստուծոյ՝ մեհենաց. ապաքէն դուք տաճար Աստուծոյ կենդանւոյ էք, որպէս ասաց Աստուած թէ՝ Բնակեցայց ի նոսա եւ գնացից ի նոսա, եւ եղէց նոցա Աստուած եւ նոքա եղիցին իմ ժողովուրդք։