Որդի մարդոյ, արքդ այդոքիկ եդին զխորհուրդս՝՝ իւրեանց ի սիրտս իւրեանց, եւ զտանջանս անիրաւութեանց իւրեանց եդին առաջի երեսաց իւրեանց. թէ իցէ՞ տալով տաց դոցա պատասխանի։
Որդի մարդոյ, խօսեաց ընդ ծերսդ տանդ Իսրայելի եւ ասասցես ցդոսա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եթէ հարցանե՞լ գայք դուք առ իս. կենդանի եմ ես եթէ տաց ինչ ձեզ պատասխանի, ասէ Ադոնայի Տէր։
եւ ի պտուղս պատարագացն ձերոց եւ յընծայս որդւոցն ձերոց, եւ ի զատուցանել որդւոցն ձերոց՝ ածել զբոցով. պղծիք յամենայն խորհուրդս՝՝ ձեր մինչեւ ցայսօր ժամանակի, եւ ես տայցե՞մ ձեզ պատասխանի, տունդ Իսրայելի. կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, եթէ տաց ձեզ պատասխանի։
Ժողովելով ժողովեսցի Յակոբ ամենեքումբք հանդերձ, եւ ընդունելով ընկալցի զմնացորդս Իսրայելի. եւ ի միասին արարից զդարձ նոցա. իբրեւ ոչխարք ի նեղութեան՝՝, իբրեւ հօտք ի մէջ մակաղատեղի իւրեանց. վարեսցին ի մարդկանէ ընդ խրամ.
Եւ զօրացուցից զտունն Յուդայ, եւ զտունն Յովսեփայ ապրեցուցից, եւ բնակեցուցից զնոսա, զի սիրեցի զնոսա՝՝. եւ եղիցին որպէս թէ չիցեմ դարձեալ ի նոցանէ. զի ես եմ Տէր Աստուած նոցա, եւ լուայց նոցա։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։