Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 36:28 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

28 եւ բնակիցէք յերկրին զոր ետու հարցն ձերոց, եւ դուք եղիջիք ինձ ի ժողովուրդ եւ ես եղէց ձեզ յԱստուած։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 36:28
25 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Փեսայն ցհարսնն ասէ.՝՝ Բարենշան ես, մերձաւոր իմ, իբրեւ զհաճութիւն, գեղեցիկ իբրեւ զԵրուսաղէմ, զարմանալի յօրինեալ՝՝։


Եւ տաց նոցա սիրտ ճանաչել զիս՝ թէ ես եմ Տէր, եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց նոցա յԱստուած. զի դարձցին առ իս յամենայն սրտէ իւրեանց։


Ի ժամանակի յայնմիկ ասէ Տէր, եւ եղէց յԱստուած ազգիդ Իսրայելի, եւ դոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։


այլ այս է ուխտն զոր ուխտեցից տանդ Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր. Տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա. եւ եղէց նոցա յԱստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։


եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց նոցա յԱստուած.


զի ըստ հրամանաց իմոց գնասցեն, եւ զիրաւունս իմ պահեսցեն, եւ արասցեն զնոսա. եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց նոցա յԱստուած։


զի մի՛ եւս մոլորեսցի տունն Իսրայելի յինէն, եւ զի մի՛ եւս պղծեսցին յամենայն յանցանս իւրեանց. եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց նոցա յԱստուած, ասէ Ադոնայի Տէր։


Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ ժողովեցից՝՝ զտունն Իսրայելի յազգաց ուր ցրուեցան անդր, եւ սուրբ եղէց ի նոսա առաջի ազգաց եւ ժողովրդոց՝՝. եւ բնակեսցեն յերկրին իւրեանց զոր ետու ծառային իմում Յակոբու.


Եւ ծանիցեն թէ ես Տէր Աստուած նոցա ընդ նոսա եմ, եւ նոքա ժողովուրդ իմ՝ տունն Իսրայելի, ասէ Տէր Տէր։


եւ բազմացուցից ի ձեզ մարդիկ, համօրէն զտունն Իսրայելի ի սպառ. եւ բնակեսցին քաղաքք, եւ աւերակք շինեսցին։


Զի մի՛ եւս պղծեսցին ի կուռս իւրեանց եւ ի գարշելիս իւրեանց եւ յամենայն ամպարշտութիւնս իւրեանց. եւ փրկեցից զդոսա յամենայն անօրէնութեանց դոցա զոր՝՝ մեղան ի նոսա, եւ սրբեցից զդոսա, եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց դոցա յԱստուած։


Եւ բնակեսցեն յերկրին իւրեանց զոր ետու ես ծառային իմում Յակոբայ ուր բնակեցին հարք իւրեանց. եւ բնակեսցեն դոքա ի նմա, եւ որդիք դոցա եւ որդիք որդւոց դոցա մինչեւ յաւիտեան. եւ Դաւիթ ծառայ իմ եղիցի իշխան դոցա յաւիտեան։


Եւ եղիցի բնակութիւն իմ ի դոսա, եւ եղէց դոցա յԱստուած, եւ դոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։


Եւ ծանիցեն թէ ես եմ Տէր Աստուած նոցա, յերեւել ինձ նոցա ի մէջ ազգաց՝՝. եւ ժողովեցից զնոսա յերկիրն իւրեանց, եւ ոչ եւս թողից ի նոցանէ ուրեք։


Եւ էր՝՝ թիւ որդւոցն Իսրայելի իբրեւ զաւազ ծովու անչափ եւ անթիւ. եւ եղիցի ի տեղւոջ յորում ասացաւ Ոչ ժողովուրդ իմ դուք, անդ կոչեսցին նոքա Որդիք Աստուծոյ կենդանւոյ։


Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։


եւ ածից զնոսա եւ բնակեցուցից ի մէջ Երուսաղեմի, եւ եղիցին ինձ ժողովուրդ, եւ ես եղէց նոցա Աստուած ճշմարտութեամբ եւ արդարութեամբ։


Ես եմ Աստուած Աբրահամու, Աստուած Իսահակայ եւ Աստուած Յակովբայ. եւ չէ Աստուած Աստուած մեռելոց, այլ կենդանեաց։


կամ զի՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին. կամ զի՞նչ նմանութիւն է տաճարի Աստուծոյ՝ մեհենաց. ապաքէն դուք տաճար Աստուծոյ կենդանւոյ էք, որպէս ասաց Աստուած թէ՝ Բնակեցայց ի նոսա եւ գնացից ի նոսա, եւ եղէց նոցա Աստուած եւ նոքա եղիցին իմ ժողովուրդք։


Նա աւանիկ ազնուականի իմն ցանկացեալ են, այսինքն է երկնաւորին. վասն որոյ ոչ ամօթ համարի Աստուած կոչել նոցա Աստուած, քանզի պատրաստեաց նոցա քաղաք։


Այլ այս է ուխտն զոր եդից տանն Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր, տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա, եւ եղէց նոցա Աստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։


Եւ լուայ ձայն յերկնից որ ասէր. Ահաւասիկ խորանն Աստուծոյ ի մէջ մարդկան, եւ բնակեսցէ ընդ նոսա. եւ նոքա ժողովուրդ նմա. եւ սա Աստուած նոցա։


Որ յաղթէ՝ ժառանգեսցէ զայս ամենայն. եւ ես եղէց նոցա Աստուած, եւ նոքա եղիցին ինձ որդիք՝՝։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ