22 Վասն այդորիկ ասա ցտունդ Իսրայելի. Այսպէս ասէ Տէր Տէր. Ոչ ձեզ ինչ առնեմ՝՝, տունդ Իսրայելի, այլ վասն անուան իմոյ սրբոյ զոր պղծեցէք ի մէջ ազգացդ յորս մտէք ի դոսա։
Եւ վերակացու եղէց քաղաքիդ այդմիկ փրկել զդա վասն իմ եւ վասն Դաւթի ծառայի իմոյ։
Խոստովան եղիցին Տեառն ողորմութեանց նորա, սքանչելեաց նորա՝ յորդիս մարդկան։
Ես եմ, ես եմ նոյն որ ջնջեմ զանօրէնութիւնս քո վասն իմ, եւ զմեղս քո այլ ոչ եւս յիշեցից։
Վասն իմ արարի քեզ զայդ՝՝, զի մի՛ անուն իմ հայհոյեսցի. եւ զփառս իմ այլում ոչ տաց։
եւ յիշեսցես զճանապարհսն քո եւ անարգեսցիս, յորժամ զմտաւ ածիցես՝՝ զքորսն քո զերիցունսն հանդերձ կրտսերօքն, եւ տաց զնոսա քեզ ի փորձ, եւ ոչ ի դաշնաւորս.
Եւ ծանիջիք թէ ես եմ Տէր, առնել ձեզ զայն այնպէս. զի մի՛ անուն իմ պղծեսցի՝՝ ըստ ճանապարհաց ձերոց չարաց եւ ըստ ապականեալ գնացից ձերոց, ասէ Ադոնայի Տէր։
Բայց արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց միջի իցեն նոքա, յորս ծանուցայ նոցա առաջի նոցա, հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց։
Ոչ վասն ձեր ինչ առնեմ զայս, ասէ Տէր Տէր, այլ յայտնի լիցի ձեզ. ամաչեցէք եւ պատկառեցէք ի ճանապարհաց ձերոց, տունդ Իսրայելի։
Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր Տէր. Արդ դարձուցից զգերութիւնն Յակոբայ, եւ ողորմեցայց տանն Իսրայելի, եւ նախանձեցայց վասն անուան իմոյ սրբոյ։
Արդ ճշմարտիւ գիտասցէ ամենայն տունդ Իսրայելի, զի ե՛ւ Տէր զնա ե՛ւ Օծեալ՝ Աստուած արար, զայն Յիսուս զոր դուքն խաչեցէք։