Ես Տէր խօսեցայ. եւ եկեսցէ, եւ արարից եւ ոչ խորշեցայց, եւ ոչ ողորմեցայց, եւ ոչ մխիթարեցայց. այլ ըստ ճանապարհաց քոց եւ ըստ գնացից քոց դատեցայց զքեզ՝՝, ասէ Ադոնայի Տէր։ Վասն այդորիկ ես դատեցայց զքեզ ըստ արեանց քոց, եւ ըստ խորհրդոց քոց դատեցայց զքեզ, պիղծդ եւ անուանարկ, որ յաճախեցեր ի դառնութիւնս։՝՝
Եւ ծանիցեն ամենայն ազգք, թէ վասն մեղաց իւրեանց գերեցան տունն Իսրայելի, փոխանակ զի անարգեցին զիս, դարձուցի զերեսս իմ ի նոցանէ, եւ մատնեցի զնոսա ի ձեռս թշնամեաց իւրեանց, եւ անկան ամենեքեան ի սուր։
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Այլ այժմ ի մօտոյ հեղից զբարկութիւն իմ ի վերայ քո, եւ կատարեցից ի քեզ զսրտմտութիւն իմ. եւ դատեցայց զքեզ ըստ ճանապարհաց քոց, եւ տաց ի վերայ քո զամենայն պղծութիւնս պաշտամանց քոց՝՝։
Եւ ցրուեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ընդ ամենայն ազգս, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի, եւ ծառայեսցես անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց, զորս ոչ գիտէիր դու եւ հարք քո։