Զի յանձն իմ երդուայ, ասէ Տէր, թէ յապականութիւն եւ ի նախատինս եւ յանապատ եւ յանէծս եղիցիս ի մէջ բաժնի նորա՝՝, եւ ամենայն քաղաքք նորա եղիցին աւերակք յաւիտեան։
եւ ասասցես. Տէր դու խօսեցար ի վերայ տեղւոյս այսորիկ սատակել զսա, մի՛ եւս լինել ի սմա բնակիչ ի մարդոյ մինչեւ յանասուն. զի յապականութիւն յաւիտենից եղիցի։
վասն այդորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ձգեցից զձեռն իմ ի վերայ Եդովմայ, եւ սատակեցից ի նմանէ զմարդ եւ զանասուն, եւ եդից զնա անապատ. եւ հալածեալք ի Թեմանայ՝՝ անկցին ի սուր։
Եւ բազմացուցից ի ձեզ զմարդ եւ զանասուն, բազմասցին եւ աճեսցեն, եւ բնակեցուցից զձեզ որպէս ի սկզբանէն, եւ բարի արարից ձեզ որպէս եւ յառաջագոյն՝՝, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։
Եւ մի՛ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ եւս ողորմեցայց. զի ըստ ճանապարհաց քոց հատուցից քեզ, եւ գարշելիքդ քո ի միջի քում եղիցին. եւ ծանիցես թէ ես եմ Տէր որ հարկանեմ զքեզ։