Ահա ես ժողովեցից զնոսա յամենայն երկրէ, ուր ցրուեցի զնոսա անդր բարկութեամբ եւ սրտմտութեամբ իմով, եւ ցասմամբ մեծաւ. եւ դարձուցից զնոսա ի տեղիս յայս եւ նստուցից զնոսա յուսով.
եւ բնակեսցեն ի նմա յուսով. շինեսցեն տունս եւ տնկեսցեն այգիս, եւ բնակեսցեն յուսով, յորժամ արարից դատաստան յամենեսին որ շուրջանակի անարգեցին զնոսա. եւ ծանիցեն թէ ես եմ Տէր Աստուած նոցա եւ Աստուած հարց նոցա՝՝։
Եւ ծառք ագարակի տացեն զպտուղս իւրեանց, եւ երկիր տացէ զզօրութիւն իւր, եւ բնակեսցեն յերկրի իւրեանց յուսով խաղաղութեանց՝՝. եւ ծանիցեն թէ ես եմ Տէր ի խորտակել ինձ զլուծ պարանոցի նոցա, եւ փրկեցից զնոսա ի ձեռաց ծառայեցուցչաց իւրեանց։
Եւ տաց խաղաղութիւն յերկրին ձերում, եւ ննջիցէք, եւ ոչ ոք իցէ որ զարհուրեցուցանիցէ զձեզ. եւ կորուսից զգազանս չարս յերկրէ ձերմէ. եւ պատերազմ մի՛ անցցէ յերկրի ձեր։