Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 33:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 Եւ դու, որդի մարդոյ, դէտ ետու զքեզ տանդ Իսրայելի, եւ լուիցես բանից բերանոյ իմոյ, եւ զգուշացուսցես զնոսա իբրեւ յինէն։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 33:7
25 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ասէ Միքիա. Կենդանի է Տէր, եթէ ոչ զոր ինչ ասասցէ ցիս Տէր, զայն խօսեցայց։


Ամենայն այր զիրաւունսն՝՝ զեկեալս առ ձեզ յեղբարց ձերոց՝ ի բնակչաց քաղաքացն իւրեանց, ի մէջ արեան եւ արեան, եւ ի մէջ իրաց եւ պատուիրանի. եւ զիրաւունս եւ զդատաստանս որոշեցէք նոցա, եւ մի՛ մեղիցեն առ Աստուած, եւ ոչ եւս եղիցի ի վերայ ձեր բարկութիւն, եւ ոչ ի վերայ եղբարց ձերոց. այսպէս արասջիք եւ ոչ մեղանչիցէք։


Գտին զիս պահապանքն որ շրջէին ընդ քաղաքն։ Հարսնն ցպահապանսն ասէ.՝՝ Միթէ զոր սիրեաց անձն իմ տեսէ՞ք։


Գտին զիս պահապանքն որ շրջէին ի քաղաքին, հարին եւ վիրաւորեցին զիս. հանին յինէն զխլայն իմ պահապանք պարսպացն։


Տեսիլ Եդովմայեցւոցն։ Առ իս կոչեա ի Սէիր լեռնէ. Պահեցէք զմահարձանս.


Ի վերայ պարսպացն քոց, Երուսաղէմ, պահապանս կացուցի. զօրն ողջոյն եւ զգիշերն ամենայն, որ մինչեւ յանգ մի՛ դադարեսցեն յիշել զՏէր։


Եւ դու պնդեա զմէջ քո, արի եւ ասա նոցա զամենայն զոր միանգամ պատուիրեմ քեզ. մի՛ երկիցես յերեսաց նոցա, եւ մի՛ զանգիտիցես առաջի նոցա, զի ընդ քեզ եմ ես ի փրկել զքեզ, ասէ Տէր՝՝։


Մարգարէն յորում երազն իցէ՝ պատմեսցէ զերազն իւր, եւ յորում բանն իմ իցէ՝ պատմեսցէ զբանն իմ ճշմարտութեամբ. զի՞նչ է յարդ առ ցորենաւ, ասէ Տէր։


Այսպէս ասէ Տէր. Կաց ի սրահի տանն Տեառն, եւ մարգարէասցիս ամենայն տանն՝՝ Յուդայ ոյք գայցեն երկիր պագանել ի տանն Տեառն՝ զամենայն բանսդ զոր կարգեցի առ քեզ մարգարէանալ՝՝ նոցա. մի՛ հատանիցես ինչ ի բանիցդ։


Զի հասեալ է օր կոչման հրաւիրակի ի լերինս Եփրեմի. Արիք եւ ելցուք ի Սիոն առ Տէր Աստուած մեր։


Փորձիչ ետու զքեզ ժողովրդոց պաշարելոց, եւ գիտասջիր ի փորձել ինձ զճանապարհս դոցա։


եւ հանից զբարութիւն նոցա իբրեւ զցեց՝ որ ուտէ եւ շրջի ի վերայ կանոնի յաւուր այցելութեան. վա՜յ վա՜յ, վրէժխնդրութիւնք քո եկին հասին՝՝. արդ եղիցին լալիք նոցա։


Ի պահու իմում կացից, եւ ելից ի վերայ վիմի. եւ դիտեցից տեսանել զի՛նչ խօսիցի ընդ իս, եւ զինչ տացէ պատասխանի յանդիմանութեան իմում։


Ո՛րպէս ոչինչ զանգիտեցի յօգտակարացն չպատմել ձեզ եւ ուսուցանել զձեզ հրապարակաւ եւ առտնին.


Գնացէք կացէք ի տաճարին, եւ խօսեցարուք ընդ ժողովրդեանն զամենայն պատգամս կենացս այսոցիկ։


Զի ես ընկալայ ի Տեառնէ, զոր եւ ձեզն աւանդեցի, եթէ Տէր Յիսուս ի գիշերին յորում մատնէր, առ հաց.


Զի ես ձեզ զայն նախ աւանդեցի՝ զոր եւ եսն ընկալայ, եթէ Քրիստոս մեռաւ վասն մեղաց մերոց ըստ գրոց,


Եւ նա ետ զոմանս առաքեալս, զոմանս մարգարէս, զոմանս աւետարանիչս, զոմանս հովիւս եւ վարդապետս.


Ունկնդիր լերուք առաջնորդաց ձերոց, եւ հպատակ կացէք նոցա, զի նոքա տքնին վասն ոգւոց ձերոց, որպէս թէ համարս տալոց իցեն ընդ ձեր՝՝. զի խնդութեամբ արասցեն զայն եւ մի՛ յոգւոց հանելով, զի այն ոչ յօգուտ ձեր է։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ