Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 33:11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

11 Ասա ցնոսա. Կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, ոչ կամիմ զմահ ամպարշտին, որպէս զդառնալ ամպարշտին ի չար ճանապարհէ իւրմէ եւ կեալ. դառնալով դարձարուք ի ճանապարհաց ձերոց չարաց, եւ ընդէ՞ր մեռանիք, տունդ Իսրայելի։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 33:11
35 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

զի մահու մեռանիցի, եւ իբրեւ զջուր հեղեալ յերկիր ոչ ամփոփիցի, եւ ոչ առնուցու Աստուած զոգին, եւ խորհիցի ոք մերժել՝՝ յինքենէ զմերժեալն։


եւ ոչ գտանեմք զայլ ոք նմանօղ զօրութեան նորա. որ զարդարն դատի՝ ո՞չ համարիցիս լսել նմա։


Ահաւասիկ առաջի առնեմ ձեզ զհոգւոյ իմոյ զպատգամս՝՝, ուսուցից զբանս իմ ձեզ։


Իսկ որ յիսն մեղանչեն՝ ամպարշտեն յանձինս իւրեանց, եւ որք ատեանն զիս՝ սիրեն զմահ։


պահեցից ըստ առաւօտն եւ զցայգ. եթէ խնդրեսցես, խնդրեսջիր եւ առ իս բնակեսջիր։՝՝


Ամբարձ շուրջ զքեւ զաչս քո, եւ տես զամենեսին, զի ահաւադիկ՝՝ ժողովեցան եւ եկին առ քեզ. Կենդանի եմ ես՝ ասէ Տէր, զի զամենեսին զնոսա իբրեւ զպատմուճան զգեցցիս, եւ արկցես զնոսա զքեւ իբրեւ զզարդ հարսին։


Կենդանի եմ ես, ասէ Տէր, եթէ լինելով լինիցի Յեքոնիա որդի Յովակիմայ արքայի Յուդայ՝ կնիք յաջոյ ձեռին իւրում, եւ աստի կորզեցից զքեզ,


Արդ երթ եւ ընթերցիր զպատգամս զայսոսիկ ի կողմանս հիւսիսոյ, եւ ասասցես. Դարձ առ իս, բնակիչդ Իսրայելի՝՝, ասէ Տէր, եւ ոչ հաստատեցից զերեսս իմ ի վերայ ձեր, զի ողորմած եմ ես, ասէ Տէր, եւ ոչ պահեցից ձեզ ոխս յաւիտեան։


Դարձարուք, որդիք, դարձիք՝՝, եւ ես բժշկեցից զբեկումն ձեր. եւ ասացին. Աւասիկ կամք, զի դու ես Տէր Աստուած մեր։


Եւ արդ այսպէս ասէ Տէր Սաբաւովթ՝ Աստուած Իսրայելի. Ընդէ՞ր առնէք դուք չարիս մեծամեծս յանձինս ձեր, սատակել զձեր զայր եւ զկին եւ զմանուկ ստնդիաց ի միջոյ Յուդայ, առ ի չմնալոյ ումեք ի ձէնջ՝


դառնացուցանել զիս գործովք ձեռաց ձերոց, արկանել խունկս աստուածոց օտարաց յերկրիդ Եգիպտացւոց, յոր դուք մտէք բնակել այդր. զի սատակիցիք եւ լինիցիք յանէծս եւ ի նախատինս ընդ ամենայն ազգս երկրի.


Կենդանի եմ ես, ասէ Տէր, որոյ Թագաւոր՝՝ զօրութեանց անուն է նորա. զի իբրեւ զԹափոր ի լերինս, եւ իբրեւ զԿարմեղոս ի ծովու եկեսցէ։


Ոչ ետ պատասխանի ի սրտէ իւրմէ, եւ խոնարհեցոյց՝՝ զորդիս մարդկան։


Վասն այնորիկ ասա տանդ Իսրայելի. Այսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Դարձայք եւ դարձարուք ի գնացից ձերոց, եւ յամենայն ամպարշտութեանց ձերոց, եւ դարձուցէք զերեսս ձեր առ իս՝՝։


Կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, եթէ արար ինչ աւելի՝՝ Սոդոմ քոյրն քո՝ ինքն եւ դստերք իւր, քան զոր՝՝ արարեր դու եւ դստերք քո։


Միթէ կամելով կամիցի՞մ զմահ մեղաւորին ասէ Տէր Տէր՝ որպէս զդառնալ նորա ի չար ճանապարհէ եւ կեալ։


Վասն այդորիկ կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, փոխանակ զի զսրբութիւնս իմ պղծեցեր ամենայն գարշելեօքն քովք, եւ ամենայն պղծալից պաշտամամբքն քովք, եւ ես մերժեցից զքեզ, եւ ոչ խնայեսցէ ի քեզ ակն իմ, եւ ոչ ողորմեցայց քեզ։


Զի՞նչ անցուցից ընդ քեզ, Եփրեմ. այլ պաշտպան լինիցիմ քեզ, Իսրայէլ. զի՞նչ անցուցից ընդ քեզ. եդից զքեզ իբրեւ զԱդամա եւ իբրեւ զՍեբոյիմ. դարձաւ սիրտ իմ ի նոյն. յուզեցան խնամք՝՝ իմ։


Ապականեսցի Շամրին, զի ընդդէմ դարձաւ Աստուծոյ իւրոյ. ի սուր անկցին, եւ ստնդիացք նոցա զքարի հարցին, եւ յղիք նոցա պայթեսցեն։


Եւ արդ ասէ Տէր Աստուած ձեր՝՝. Դարձարուք առ իս յամենայն սրտէ ձերմէ, պահօք եւ լալով եւ կոծելով։


Վասն այնորիկ կենդանի եմ ես, ասէ Տէր զօրութեանց՝ Աստուած Իսրայելի, զի Մովաբ իբրեւ զՍոդոմ եղիցի, եւ որդիքն Ամոնայ իբրեւ զԳոմոր. եւ Դամասկոս լքեալ իբրեւ զշեղջ կալոյ՝՝ եւ ապականեալ յաւիտեան. մնացորդք ժողովրդեան իմոյ յափշտակեսցեն զնոսա, եւ մնացորդք ազգի իմոյ ժառանգեսցեն զնոսա։


բայց կենդանի եմ ես, եւ կենդանի է անուն իմ,՝՝ եւ լցցեն փառք Տեառն զամենայն երկիր.


Արդ՝ ասասցես ցնոսա. Կեդանի եմ ես, ասէ Տէր, եթէ ոչ որպէս խօսեցայք յականջս իմ՝ նոյնպէս արարից ձեզ.


այլ նախ որոց ի Դամասկոս եւ յԵրուսաղէմ էին, եւ ընդ ամենայն գաւառսն Հրէաստանի եւ ի հեթանոսս, պատմեցի զղջանալ եւ դառնալ յԱստուած կենդանի, արժանի ապաշխարութեան գործս գործել։


Արդ ապաշաւեցէք եւ դարձարուք ի ջնջել զմեղս ձեր.


Զի գրեալ է. Կենդանի եմ ես, ասէ Տէր, զի ինձ կրկնեսցի ամենայն ծունր, եւ ամենայն լեզու խոստովան լիցի Աստուծոյ։


որ զամենայն մարդիկ կամի զի կեցցեն եւ ի գիտութիւն ճշմարտութեան եկեսցեն։


Ոչ յամեցուսցէ Տէր զաւետիսն, որպէս ոմանք յամր համարին, այլ երկայնամիտ լինի առ ձեզ. քանզի ոչ կամի եթէ ոք կորիցէ, այլ զամենեցուն հասանել յապաշխարութիւն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ