Եւ դու պնդեա զմէջ քո, արի եւ ասա նոցա զամենայն զոր միանգամ պատուիրեմ քեզ. մի՛ երկիցես յերեսաց նոցա, եւ մի՛ զանգիտիցես առաջի նոցա, զի ընդ քեզ եմ ես ի փրկել զքեզ, ասէ Տէր՝՝։
Եւ դու, որդի մարդոյ, մի՛ երկնչիցիս ի նոցանէ, եւ մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա. զի զայրանալով զայրասցին եւ յարիցեն ի վերայ քո, զի՝՝ ի մէջ կարճաց բնակեալ ես դու. մի՛ երկնչիցիս ի բանից նոցա եւ յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես, զի տուն դառնացողաց են։
եւ զսիրտս իւրեանց կարգեցին անհնազանդս՝՝, առ ի չլսելոյ օրինաց իմոց եւ բանից զոր առաքեաց Տէր ամենակալ Հոգւով իւրով ի ձեռն մարգարէիցն առաջնոց. եւ եղեւ բարկութիւն մեծ ի Տեառնէ ամենակալէ։