25 Եւ դու, որդի մարդոյ, ահաւադիկ տուեալ են ի վերայ քո կապանք, եւ կապեսցեն զքեզ նոքօք. եւ ոչ ելցես ի միջոյ նոցա։
Ոչ նստայ յատենի այպանողաց, այլ սարսեցի՝՝ յերեսաց ձեռին քո՝ առանձին նստէի, զի լցայց դառնութեամբ։
Եւ ես ահա ետու ի վերայ քո կապանս, եւ մի՛ փոխեսցես կողմն ի կողմանէ մինչեւ կատարեսցին աւուրք արգելանին քո։
Եւ իբրեւ լուան որ իւրքն էին՝ ելին ունել զնա, զի համարէին թէ մոլեգնեալ իցէ։
Ամէն ամէն ասեմ քեզ, զի մինչ մանուկն էիր, անձամբ անձին գօտի ածէիր եւ երթայիր յո եւ կամէիր. եւ յորժամ ծերասցիս, ձեռս ի վեր կալցես, եւ այլք ածցեն քեզ գօտի, եւ տարցին ուր ոչն կամիցիս։
Բայց զի Հոգին Սուրբ ըստ քաղաքաց վկայէ ինձ, եւ ասէ եթէ՝ Կապանք եւ նեղութիւնք մնան քեզ։
Քանզի ես իսկ ցուցից նմա որչափ պարտ իցէ նմա չարչարել վասն անուան իմոյ։