Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 3:19 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

19 Իսկ եթէ դու զգուշացուցանիցես անօրինին, եւ նա ոչ դարձցի յանօրէնութենէ իւրմէ եւ ի ճանապարհէ իւրմէ, անօրէնն այն յանօրէնութեան իւրում մեռցի, եւ դու զանձն քո ապրեցուսցես։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 3:19
24 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Լաւ է այր յանդիմանիչ՝ քան զայր խստապարանոց. զի յանկարծակի հուր հարեալ զնովաւ՝ չլինիցի բժշկութիւն։


Եւ եթէ իցեն արքն այն երեքին ի միջի նորա, Նոյ եւ Յոբ եւ Դանիէլ, նոքա արդարութեամբն իւրեանց ապրեսցին, ասէ Ադոնայի Տէր։


եւ Նոյ եւ Դանիէլ եւ Յոբ ի միջի նորա իցեն, կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, եթէ իցէ ուստերք եւ դստերք նոցա մնասցեն. այլ նոքա արդարութեամբ իւրեանց զանձինս իւրեանց ապրեցուսցեն։


Յորժամ ասիցեմ ցանօրէնն թէ՝ Մահու մեռանիցիս, եւ դու ոչ զգուշացուցանիցես նմա, եւ ոչ խօսեսցիս զգուշանալ անօրինին եւ դառնալ ի ճանապարհաց իւրոց չարեաց եւ կեալ, անօրէնն այն յանօրէնութեան իւրում մեռցի, եւ զարիւն նորա ի ձեռաց քոց խնդրեցից։


Ապա եթէ դու զգուշացուցանիցես զարդարն զի մի՛ մեղիցէ արդարն կելով կեցցէ, զի դու զգուշացուցեր նմա. եւ դու զանձն քո ապրեցուսցես։


եւ տեսանիցէ սուր եկեալ յերկիրն, եւ փող հարկանիցէ եւ ազդ առնիցէ ժողովրդեանն.


Զի զձայն լուաւ զփողոյն եւ ոչ զգուշացաւ, արիւն նորա ի վերայ նորին եղիցի. եւ նա՝ զի զգուշացոյց, զանձն իւր ապրեցոյց։


Ապա թէ դու յառաջագոյն պատմեսցես ամպարշտին զճանապարհս իւր՝ դառնալ նմա ի նմանէ, եւ ոչ դարձցի ի ճանապարհէ իւրմէ, ինքն յամպարշտութեան իւրում մեռցի, եւ դու զանձն քո ապրեցուսցես։


Վասն որոյ վկայութիւն դնեմ ձեզ յաւուր յայսմիկ զի սուրբ եմ յարենէ ամենեցուն։


Մի՛ զանցանել եւ զրկել յիրիդ յայդմիկ զեղբայր իւր, քանզի վրէժխնդիր է Տէր ի վերայ ամենայնի այդորիկ. որպէս յառաջագոյն ասացաք ձեզ եւ եդաք վկայութիւն։


Զգոյշ լինիջիր անձին եւ վարդապետութեանդ եւ ի դմին յամեսջիր. զայդ եթէ առնիցես, ե՛ւ զանձն ապրեցուսցես, ե՛ւ զայնոսիկ որ քեզն լսիցեն։


Զգոյշ լերուք, գուցէ հրաժարիցէք յայնմանէ որ խօսեցաւն. զի եթէ նոքա ոչ կարացին զերծանել, հրաժարեալք յայնմանէ որ յերկրին հրաման տայր, ո՜րչափ եւս առաւել մեք, եթէ յերկնաւորէն թիկունս դարձուցանիցեմք.


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ