Եւ դու, որդի մարդոյ, մի՛ երկնչիցիս ի նոցանէ, եւ մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա. զի զայրանալով զայրասցին եւ յարիցեն ի վերայ քո, զի՝՝ ի մէջ կարճաց բնակեալ ես դու. մի՛ երկնչիցիս ի բանից նոցա եւ յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես, զի տուն դառնացողաց են։
եւ բնակեսցեն ի նմա յուսով. շինեսցեն տունս եւ տնկեսցեն այգիս, եւ բնակեսցեն յուսով, յորժամ արարից դատաստան յամենեսին որ շուրջանակի անարգեցին զնոսա. եւ ծանիցեն թէ ես եմ Տէր Աստուած նոցա եւ Աստուած հարց նոցա՝՝։
եւ հանից զբարութիւն նոցա իբրեւ զցեց՝ որ ուտէ եւ շրջի ի վերայ կանոնի յաւուր այցելութեան. վա՜յ վա՜յ, վրէժխնդրութիւնք քո եկին հասին՝՝. արդ եղիցին լալիք նոցա։
Եւ եթէ ոչ կորուսանիցէք զբնակիչս երկրին յերեսաց ձերոց, եղիցին զոր թողուցուքն ի նոցանէ՝ խոչ յական ձերում եւ նետք ի կողս ձեր, եւ եղիցին ձեզ թշնամիք յերկրին յորում դուք բնակիցէք։
Եւ ասացի թէ Ոչ յաւելից փոխել զժողովուրդն զոր յաւելի սատակել, եւ ոչ՝՝ բարձից զնոսա յերեսաց ձերոց. եւ եղիցին ձեզ ի վտանգս, եւ դիք նոցա եղիցին ձեզ ի գայթակղութիւն։