Եւ ի բազմութենէ հեծելոց նորա ծածկեսցէ զքեզ փոշի նոցա, ի ձայնէ հեծելոց եւ յանուոց կառաց նոցա շարժեսցին պարիսպք քո ի մտանելն նորա ի դրունս քո, որպէս որ մտանիցէ ի դաշտէ ի քաղաք՝՝։
Եւ զօրութիւն քո, եւ վարձք քո եւ խառնաղանջիցն քոց, եւ նաւավարք քո եւ նաւապետք քո, եւ խորհրդականք քո եւ խառնաղանջք խառնաղանջից քոց՝՝, եւ ամենայն արք պատերազմողք քո որ ի քեզ, եւ ամենայն ժողովք որ ի միջի քում՝ անկցին ի սիրտ ծովու յաւուր կործանման քո։
Ի ձայնէ կործանման նորա դղրդեցան ազգք՝՝, յորժամ իջուցի զնա ի դժոխս ընդ իջեալսն ի գուբ. եւ մխիթարեցին զնա ի սանդարամետսն ամենայն ծառք փափկութեան, եւ՝՝ ընտիր ընտիր գեղեցիկքն Լիբանանու որ էին ջրարբիք։
զի ի միում ժամու պակասեցաւ այնչափ մեծութիւն քո. եւ ամենայն նաւավար եւ ամենայն որ ի տեղիս տեղիս նաւեն, եւ նաւազք եւ որք միանգամ ուռկանաւ գործեն՝ ի հեռաստանէ կայցեն լալով՝՝,