19 Զի այսպէս ասէ Տէր Տէր. Յորժամ տաց զքեզ քաղաքդ աւերակ՝ իբրեւ զքաղաքս որ բնաւ չիցեն բնակեալ, ի հանել ինձ ի վերայ քո զանդունդսն, եւ ծածկեսցեն զքեզ ջուրք բազումք.
վասն այսորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ահաւադիկ ես ի վերայ քո, Ծուր, եւ հանից ի վերայ քո ազգս բազումս, որպէս ելանէ ծովդ ալեօք իւրովք։
Ի սիրտ ծովու ի ջուրս բազումս վարեցին զքեզ նաւավարք քո. հողմ հարաւոյ խորտակեաց զքեզ ի սիրտ ծովու։
Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ, իցէ՞ թէ կենդանի լինիցին ոսկերքդ այդոքիկ։ Եւ ասեմ. Տէր Տէր, դու գիտես զայդ։
Եւ ասաց ցիս. Եւ ջուրքն զոր տեսեր, ուր նստէր պոռնիկն, ժողովուրդք են եւ բազմութիւնք եւ ազգք եւ լեզուք։