18 Եւ՝՝ երկիցեն կղզիք յօրէ կործանման քո, եւ խռովեսցին կղզիք ծովուդ ի քերքելոյն քումմէ։
Տեսին զիս հեթանոսք՝՝ եւ երկեան. եւ սարսեցին ամենայն ծագք երկրի. մերձեցան եւ եկին ի միասին.
Ի ձայնէ կործանման նորա շարժեցաւ երկիր. գոյժ քո եհաս ի ծով Կարմիր, եւ լսելի եղեւ աղաղակ քո՝՝։
զի ի ձայնէ՝՝ կործանման Բաբելոնի շարժեսցի երկիր, եւ գոյժ նորա լուիցի ի հեթանոսս։
Զի այսպէս ասէ Տէր Տէր ցԾուր. Ո՞չ ապաքէն ի ձայնէ կործանման քո, ի հեծելոյ վիրաւորաց քոց, ի մերկանալոյ սրոյ ի միջի քում, շարժեսցին կղզիք քո։
Ամենայն բնակիչք կղզեաց տրտմեցան ի վերայ քո, եւ թագաւորք նոցա զարհուրելով զարհուրեցան, եւ հեղին արտասուս զերեսօք իւրեանց ի վերայ քո՝՝։
Այսպէս ասէ Տէր Տէր. Յաւուր յորում էջ ի դժոխս՝ սուգ առին ի վերայ նորա անդունդք՝՝. եւ արգելի զգետս նորա, եւ խից արկի ջուրց բազմաց, եւ տխրեցաւ ի վերայ նորա Լիբանան՝՝, եւ ամենայն ծառք դաշտի լքան վասն նորա։