Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 24:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 Յօրէ յայնմանէ՝՝ առակեսցես տանն դառնացողաց զառակս զայս, եւ ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. Կառո զկաթսայդ, կառո, եւ արկցես ի դմա ջուր։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 24:3
30 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ Եղիսէ դարձաւ ի Գաղգաղա. եւ սով էր յերկրին, եւ որդիք մարգարէիցն նստէին առաջի նորա. եւ ասէ Եղիսէ ցպատանեակն իւր. Կառո դու զսանն մեծ, եւ եփեա եփոյ որդւոց մարգարէիցդ։


Արկին զդիակունս ծառայից քոց գէշ թռչնոց երկնից, եւ զմարմինս սրբոց քոց գազանաց երկրի։


Լուր, երկին, եւ ունկն դիր, երկիր, զի Տէր խօսեցաւ. Որդիս ծնայ եւ բարձրացուցի, եւ նոքա զիս անարգեցին։


Զի նեղեցից զԱրիէլ, եւ եղիցի զօրութիւն եւ մեծութիւն նորա ինձ.


Այսպէս ասէ Տէր. Վա՜յ ձեզ, որդիք ապստամբք, զի խորհեցարուք խորհուրդ եւ ոչ ինեւ, եւ դաշինս կռեցէք՝ եւ ոչ իմով Հոգւով, յաւելուլ մեղս ի վերայ մեղաց.


թէ՝՝ ժողովուրդ անհաւան է, եւ որդիք սուտք. եւ ոչ կամեցան լսել զօրէնս Աստուծոյ։


Բայց նոքա հեստեցին, եւ բարկացուցին զՀոգի նորա Սուրբ. եւ դարձաւ նոցա Տէր ի թշնամութիւն. ինքնին ետ ընդ նոսա պատերազմ։


Եւ եղեւ բան Տեառն առ իս կրկին անգամ եւ ասէ. Զի՞նչ տեսանես։ Եւ ասեմ. Կատսայ յեռանդան տեսանեմ ես, եւ երեսք նորա յերեսաց հիւսիսոյ։


Եւ ասէ ցիս Տէր. Յերեսաց հիւսիսոյ բորբոքեսցին չարիք ի վերայ բնակչաց երկրի։


Եւ դա չիցէ ձեզ կաթսայ, եւ դուք չլինիցիք ի դմա միս. ի վերայ լերանցն Իսրայելի դատեցայց զձեզ,


եւ ասեն. Ոչ եթէ նորոգ ինչ շինեալ են տունքս, այլ՝՝ սա է կաթսայ եւ մեք միս։


Վասն այդորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Զդիակունս ձեր զոր կոտորէիք ի միջի դորա, նոքա միսն են, եւ կաթսայն դա է. եւ զձեզ հանից ի միջոյ դորա։


Որդի մարդոյ, ի մէջ անօրէնութեանց նոցա՝՝ բնակեալ ես դու, որ աչս ունին տեսանելոյ՝ եւ ոչ տեսանեն, եւ ականջս լսելոյ՝ եւ ոչ լսեն. զի տուն դառնացողաց են։


Քանզի ես Տէր խօսեցայ զբանս իմ, խօսեցայ եւ արարից, եւ ոչ եւս յերկարեցից. զի յաւուրս ձեր, տուն դառնացողաց, խօսեցայ զբանն, եւ արարից ասէ Ադոնայի Տէր։


Որդի մարդոյ, ասա ցտունդ Իսրայելի՝ տուն՝՝ դառնացողաց. Ո՞չ գիտէք զինչ է այդ զոր ասացիդ. յորժամ եկեսցէ՝՝ թագաւորն Բաբելացւոց յԵրուսաղէմ, առցէ զթագաւոր նորա եւ զիշխանս, տարցի՝՝ զնոսա առ ինքն ի Բաբելոն։


Որդի մարդոյ, պատմեա պատմութիւն, եւ խօսեաց առակ առ տունդ Իսրայելի,


Եւ եկն ի վերայ իմ Հոգի, վերացոյց զիս եւ կանգնեաց կացոյց՝՝ ի վերայ ոտից իմոց. եւ լսէի զի խօսէր նա ընդ իս.


եւ ասէր. Որդի մարդոյ, ես առաքեցից զքեզ առ դառնացուցիչ տունդ Իսրայելի, որք դառնացուցին զիս՝՝ ինքեանք եւ հարք իւրեանց, անարգեցին զիս մինչեւ ցայսօր։


Եթէ իցէ լուիցեն կամ սարսեսցեն՝՝, զի տուն դառնացողաց են. եւ կամ բնաւ՝՝ ծանիցեն թէ մարգարէ ես դու ի մէջ նոցա։


Եւ դու, որդի մարդոյ, մի՛ երկնչիցիս ի նոցանէ, եւ մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա. զի զայրանալով զայրասցին եւ յարիցեն ի վերայ քո, զի՝՝ ի մէջ կարճաց բնակեալ ես դու. մի՛ երկնչիցիս ի բանից նոցա եւ յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես, զի տուն դառնացողաց են։


Եւ դու, որդի մարդոյ, լուր բանից զոր խօսիմ ընդ քեզ, մի՛ լինիր դառնացօղ իբրեւ զտուն դառնացողաց. բաց զբերան քո եւ կեր զոր ջամբեցից քեզ։


Եւ ասեմ. Քաւ լիցի, Տէր Տէր։ Նոքա ասեն ցիս. Ո՞չ ապաքէն առակ է այդ որ ասիդ։


Վասն այնորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ո՛վ քաղաք արեանց, կաթսայ լի ժանգով, եւ ժանգն ի նմանէ ոչ պարզեցաւ. անդամ անդամ եհան ի նմանէ՝՝, եւ վիճակ ոչ անկաւ ի վերայ նորա.


եւ եղիցի յամենայն ժամ հաստատուն իբրեւ զվէմ յաղթութիւն՝՝ քո. մի՛ երկնչիր ի նոցանէ, եւ մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա. զի տուն դառնացողաց են։


Յաւուր յայնմիկ առից ի վերայ ձեր առակ. ողբասցեն ողբս ձայնիւ, եւ ասասցեն. Թշուառութեամբ թշուառացաք։ Մասն ժողովրդեան իմոյ լարով չափեցաւ, եւ ոչ ոք էր որ արգելոյր զնա դարձուցանել. անդք մեր բաժանեցան՝՝։


Եւ խնդրէին զնա ունել, եւ երկեան ի ժողովրդենէ անտի, զի գիտացին թէ առ նոսա ասաց զառակն. եւ թողին զնա եւ գնացին։


Եւ նա ասէ. Ձեզ տուեալ է գիտել զխորհուրդս արքայութեան Աստուծոյ, բայց այլոցն առակօք. զի տեսցեն եւ մի՛ տեսցեն, լուիցեն եւ մի՛ իմասցին։


Խստապարանոցք եւ անթլփատք սրտիւք եւ ականջօք, դուք հանապազ Հոգւոյն Սրբոյ հակառակ կայք, որպէս հարքն ձեր՝ եւ դուք։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ