Եւ ծանիցեն ամենայն փայտք դաշտի թէ ես եմ Տէր, որ խոնարհեցուցանեմ զփայտ բարձրացեալ, եւ բարձրացուցանեմ զփայտ խոնարհեալ, ցամաքեցուցանեմ զփայտ դալար, եւ դալարեցուցանեմ զփայտ գօսացեալ. ես Տէր խօսեցայ՝ եւ արարից։
Եւ խնդրեցից վրէժս յԵդովմայ ի ձեռն ժողովրդեան իմոյ Իսրայելի, եւ արասցեն ընդ Եդովմ ըստ բարկութեան սրտմտութեան իմոյ. եւ ծանիցեն զվրէժխնդրութիւն իմ, ասէ Ադոնայի Տէր։
վասն այնորիկ ահաւադիկ ես ձգեցից զձեռն իմ ի վերայ քո, եւ տաց զքեզ ի յափշտակութիւն ի մէջ ազգաց, եւ սատակեցից զքեզ ի ժողովրդոց, եւ կորուսից զքեզ ի գաւառաց կորստեամբ, եւ ծանիցես թէ ես եմ Տէր։
Եւ առցես դու քեզ տապակ երկաթի, եւ կանգնեսցես զնա իբրեւ զպարիսպ երկաթի ընդ քեզ եւ ընդ քաղաքն. եւ պատրաստեսցես զերեսս քո ի վերայ նորա, եւ եղիցի ի պաշարումն, եւ պաշարեսցես զնա. զի այն նշանակ է որդւոցն Իսրայելի։
Թագաւորն սգասցի, եւ իշխանն զգեցցի զապականութիւն, եւ ձեռք ժողովրդեան երկրին լքցին. ըստ ճանապարհաց նոցա արարից նոցա, եւ ըստ դատաստանաց նոցա առից վրէժ ի նոցանէն, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։
Եւ մի՛ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ եւս ողորմեցայց. զի ըստ ճանապարհաց քոց հատուցից քեզ, եւ գարշելիքդ քո ի միջի քում եղիցին. եւ ծանիցես թէ ես եմ Տէր որ հարկանեմ զքեզ։