Պղծութիւն նորա առաջի ոտից իւրոց՝՝, եւ ոչ յիշեաց նա զյետինս իւր. իջոյց արտասուս մեծամեծս՝՝, եւ ոչ ոք էր որ մխիթարէր զնա. տես, Տէր, զտառապանս իմ, զի բարձրացան թշնամիք իմ ի վերայ իմ։
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Եւ կատարեսցի սրտմտութիւն բարկութեան իմոյ՝՝ ի վերայ նոցա, եւ մխիթարեցայց. եւ ծանիցեն զի ես Տէր խօսեցայ նախանձու իմով՝ ի կատարել ինձ զբարկութիւն իմ ի վերայ նոցա։
Եւ տեսցէ քահանայն յետ լուանալոյ զարածն. եթէ չիցէ փոխեալ տեսիլ արածին, եւ ոչ սփռեալ իցէ արածն, պիղծ է, հրով այրեսցի. զի հաստատեալ է ի հանդերձին կամ յառէջն կամ ի թեզան՝՝։
Ասացի թէ՝ Երկերուք յինէն, եւ ընկալարուք զխրատ, եւ ոչ սատակեսջիք յերեսաց նորա ըստ ամենայնի որչափ ինչ առից վրէժ ի նմանէ. պատրաստեա կանխել ընդ առաւօտս. ապականեցան ամենայն ճիռք նորա։