Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 23:36 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

36 Եւ ասէ ցիս Տէր. Որդի մարդոյ, եթէ դատեսցի՞ս զՈողայն եւ զՈողիբայն. եւ պատմեսցես նոցա զանօրէնութիւնս իւրեանց։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 23:36
15 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Գոչեա զօրութեամբ եւ մի՛ խնայեար, բարձրացո իբրեւ զփողոյ զբարբառ քո, պատմեա ժողովրդեան իմում զմեղս նոցա, եւ տանն Յակոբայ զանօրէնութիւնս նոցա։


ահա կացուցի զքեզ այսօր ի վերայ ազգաց եւ թագաւորութեանց խլել եւ բրել, կորուսանել եւ յատակել, շինել եւ տնկել։


Եւ դու մի՛ կար յաղօթս վասն ժողովրդեանդ այդորիկ, եւ մի՛ աղաչեր վասն դոցա խնդրուածովք եւ պաղատիր. զի ոչ լսեմ ի ժամանակի յորում կարդասցեն առ իս, ի ժամանակի չարեաց իւրեանց։


Եւ ասէ ցիս Տէր. Մի՛ կար յաղօթս վասն ժողովրդեանն այնորիկ ի բարիս։


Մարգարէքն տեսին քեզ տեսիլս զուր տարապարտուց եւ անօգուտ. եւ ոչ յայտնեցին քեզ զանիրաւութիւնս քո, զի դարձ լիցի քեզ ի գերութենէ քումմէ. այլ պատմեցին քեզ առեղծուածս սնոտի, եւ մերժումն ի տեղւոջէ իւրմէ։


Որդի մարդոյ, դիր վկայութիւն Երուսաղեմի զանօրէնութեանց նորա.


Եթէ իցէ խնդրեցի՞ց զվրէժ նոցա՝՝, որդի մարդոյ. զմեղաց հարց դոցա դիր դոցա վկայութիւն,


Եւ դու, որդի մարդոյ, եթէ դատիցես, դատեսջիր՝՝ զքաղաքն արեանց, եւ խայտառակեսցես զամենայն զանօրէնութիւնս նորա,


Անուն դստերն երիցու Ոողա, եւ քեռ նորա Ոողիբա. եւ եղեն ինձ եւ ծնան ուստերս եւ դստերս, եւ անուն նոցա՝ անուն Շամրնի Ոողա, եւ Երուսաղեմի՝ Ոողիբա։


Դատեցարուք ընդ մօր ձերում, դատեցարուք, զի այն ոչ է իմ կին, եւ ես ոչ եմ այր նորա. եւ բարձից զպոռնկութիւն նորա յերեսաց իմոց, եւ զշնութիւն նորա՝՝ ի միջոյ ստեանց իւրոց։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ