Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 22:31 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

31 Եւ հեղի ի վերայ նոցա զսրտմտութիւն իմ. հրով բարկութեան իմոյ կատարել ի նոսա՝՝. ըստ ճանապարհաց նոցա ետու ի գլուխս նոցա, ասէ Տէր Տէր։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 22:31
19 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Այսուհետեւ կերիցեն զպտուղս ճանապարհաց իւրեանց, եւ իւրեանց ամպարշտութեամբն յագեսցին։


Վա՜յ Ասորեստանւոյն, գաւազան բարկութեան եւ սրտմտութեան իմոյ ի ձեռս նոցա.


գալ յերկրէ հեռաստանէ ի ծագաց հիմանց երկնից. հասեալ է Տէր իւրովք սպառազինօք սատակել զամենայն տիեզերս։


Զի նեղեցից զԱրիէլ, եւ եղիցի զօրութիւն եւ մեծութիւն նորա ինձ.


Ահաւասիկ անուն Տեառն գայ յամայր ամս՝ յետ բազում ժամանակաց՝՝, վառեալ բարկութեամբ եւ լի փառօք. բանք շրթանց նորա եւ բանք բերանոյ նորա լի բարկութեամբ. եւ բարկութիւն սրտմտութեան՝՝ նորա իբրեւ զհուր կերիցէ.


Եւ ժողովեսցեն զարդիւնս իւրեանց՝՝, ասէ Տէր. չիք խաղող յայգիս նոցա, եւ ոչ թուզ ի թզենիս նոցա, եւ տերեւն թօթափեցաւ. ետու նոցա՝ եւ անց զնոքօք՝՝։


Ած եւ կատարեաց Տէր զսրտմտութիւն բարկութեան իւրոյ, եհեղ զսրտմտութիւն բարկութեան իւրոյ, եւ բորբոքեցոյց հուր ի Սիոն եւ եկեր զհիմունս նորա։


Եւ ըստ գարշելեաց սրտից նոցա եւ ըստ անօրէնութեանցն նոցա զոր արարին՝ եւ՝՝ ըստ ճանապարհացն յոր գնային՝ հատուցից ի գլուխս նոցա, ասէ Ադոնայի Տէր։


Փոխանակ զի ոչ յիշեցեր զօր տղայութեան քո, եւ տրտմեցուցանէիր զիս ի վերայ ամենայնի այդորիկ, եւ ես ահաւասիկ ըստ ճանապարհացն քոց ետու ի գլուխ քո, ասէ Ադոնայի Տէր. եւ այնպէս արարեր՝՝ ամպարշտութիւնս ի վերայ ամենայն անօրէնութեանց քոց։


Որպէս ընդունիցի ոք զարծաթ եւ զպղինձ, զերկաթ եւ զկապար ի մէջ հալոցի՝ փչել ի նա հուր եւ ձուլել, նոյնպէս ընկալայց զձեզ բարկութեամբ իմով եւ հաւաքեցից եւ ձուլեցից զձեզ։


եւ ծանիցեն թէ ես եմ Տէր, յորժամ արկից հուր ի վերայ Եգիպտացւոցն, եւ խորտակեսցին ամենայն օգնականք նորա։


Ահաւադիկ հասեալ է ի վերայ քո վախճան, եւ առաքեցից ես զսրտմտութիւն իմ, եւ դատեցայց զքեզ ըստ ճանապարհաց քոց, եւ հատուցից քեզ ըստ ամենայն գարշելեացն քոց։


Եւ ոչ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ ողորմեցայց. զի ըստ գնացից քոց հատուցից քեզ, եւ գարշելիքն քո ի միջի քում եղիցին, եւ ծանիցես թէ ես եմ Տէր։


Եւ արդ ոչ խնայեսցէ ակն իմ, եւ ոչ ողորմեցայց, այլ ըստ ճանապարհաց նոցա տալ ի գլուխս նոցա։


Եւ լուայ ձայն մեծ ի տաճարէն զի ասէր ցեւթն հրեշտակսն. Երթայք, հեղէք զեւթն սկաւառակսդ ցասմանն Աստուծոյ յերկիր։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ