Եւ ապստամբեցան յինէն, եւ ոչ կամեցան լսել ինձ. իւրաքանչիւր ոք զգարշելիս իւր յաչաց իւրոց ոչ ընկէց ի բաց, եւ զգնացսն Եգիպտացւոց ոչ թողին, եւ ասացի հեղուլ զսրտմտութիւն իմ ի վերայ նոցա, կատարել զբարկութիւն իմ ի նոսա ի մէջ Եգիպտացւոցն։
Եւ մի՛ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ եւս ողորմեցայց. զի ըստ ճանապարհաց քոց հատուցից քեզ, եւ գարշելիքդ քո ի միջի քում եղիցին. եւ ծանիցես թէ ես եմ Տէր որ հարկանեմ զքեզ։