Եւ արկից զձեռն իմ ի վերայ քո. եւ ածից քեզ եռանդն ի սրբութիւն ապստամբացդ, եւ զապստամբսդ կորուսից՝՝. եւ բարձից ի քէն զամենայն անօրէնս, եւ զամենայն ամբարտաւանս խոնարհեցուցից՝՝։
Եւ մոլորեցան խաշինքն իմ ընդ ամենայն լերինս եւ ընդ ամենայն բլուրս բարձունս, եւ ընդ ամենայն երեսս երկրի ցրուեցան խաշինքն իմ. եւ ոչ ոք էր որ խնդրէր, եւ ոչ այն որ դարձուցանէր։
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։
Եւ հանից զնոսա ընդ ամենայն ազգս զորս ոչ գիտիցեն, եւ երկիրդ ապականեսցի զկնի նոցա, զի ոչ ոք իցէ որ ելանիցէ, եւ դառնայցէ. եւ եդին զերկիրն ընտիր յապականութիւն՝՝։
Եւ նստցի ձուլել եւ սրբել իբրեւ զարծաթ եւ իբրեւ զոսկի. եւ սրբեսցէ զորդիս Ղեւեայ, եւ հալեսցէ՝՝ զնոսա իբրեւ զոսկի եւ իբրեւ զարծաթ. եւ եղիցին Տեառն մատուցանել պատարագս արդարութեամբ։
Զի ահա եկեսցէ օր Տեառն բորբոքեալ իբրեւ զհնոց, եւ այրեսցէ զնոսա. եւ եղիցին ամենայն այլազգիք, եւ ամենեքին որ գործեն զանօրէնութիւն եղէգն, եւ վառեսցի զնոքօք օրն որ գալոց իցէ՝՝, ասէ Տէր ամենակալ, եւ մի՛ մնասցէ նոցա արմատ եւ մի՛ ուռ։
Տացէ զքեզ Տէր ի պարտութիւն առաջի թշնամեաց քոց. ընդ մի ճանապարհ ելցես ի վերայ նոցա, եւ ընդ եւթն ճանապարհ փախիցես յերեսաց նոցա. եւ եղիցիս ցրուեալ ընդ ամենայն թագաւորութիւնս երկրի.
Եւ ցրուեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ընդ ամենայն ազգս, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի, եւ ծառայեսցես անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց, զորս ոչ գիտէիր դու եւ հարք քո։