Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 20:48 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

48 Եւ ծանիցէ ամենայն մարմին, եթէ ես Տէր վառեցի զնա եւ ոչ շիջցի։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 20:48
11 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Տէր, բազուկ քո բարձր, եւ ոչ ծանեան. ծանիցեն եւ ամաչեսցեն, եւ նախանձ առցէ զժողովուրդն անխրատ՝՝. եւ այժմ հուր զհակառակորդս կերիցէ։


Ապա թէ ոչ լուիցէք ինձ սրբել զօրն շաբաթուց, չբառնալ բերինս եւ մտանել ընդ դրունս Երուսաղեմի յաւուր շաբաթուց, վառեցից հուր ի դրունս նորա, եւ կերիցէ շուրջ զԵրուսաղեմաւ՝՝, եւ մի՛ շիջցի։


Դատեցարուք ընդ առաւօտս դատաստան, եւ իրաւացուցէք իրաւունս,՝՝ փրկեցէք զյափշտակեալն ի ձեռաց զրկողին իւրոյ, զի մի՛ բորբոքեսցի իբրեւ զհուր բարկութիւն իմ. վառեսցի, եւ ոչ ոք իցէ որ շիջուցանիցէ յերեսաց անիրաւութեան գնացից ձերոց։


Եւ արարից այցելութիւն ի վերայ ձեր ըստ չարութեան գնացից՝՝ ձերոց, ասէ Տէր, եւ վառեցից զհուր յանտառս նորա եւ կերիցէ շուրջ զնովաւ զամենայն։


Վասն այսորիկ այսպէս ասէ Տէր. Ահա զբարկութիւն եւ զսրտմտութիւն իմ հեղից ի վերայ տեղւոյդ այդորիկ, ի վերայ մարդոյ եւ անասնոյ, եւ ի վերայ փայտի ագարակի, եւ ի վերայ արդեանց երկրի, բորբոքեսցի եւ ոչ շիջցի։


Եւ ել հուր յընտիր ընտիր գաւազանաց նորա, եւ եկեր զնա. եւ ոչ գոյր ի նմա գաւազան զօրութեան. ազգ յառակս ողբոց՝՝ եւ յողբս եղիցի։


Եւ եղիցես կերակուր հրոյ, եւ արիւն քո եղիցի ի մէջ երկրի քո, եւ յիշատակ քո մի՛ գտցի. զի ես Տէր խօսեցայ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ