Եւ սփռեցից ի վերայ նորա զվարմ իմ, եւ ըմբռնեսցի ընդ պաշարմամբ իմով՝՝. եւ ածից զնա ի Բաբելոն, եւ անդ դատեցայց ընդ նմա ըստ անիրաւութեան նորա զոր անիրաւեցաւ առ իս։
Եւ դառնացուցին զիս տունն Իսրայելի յանապատին. ըստ հրամանաց իմոց ոչ գնացին, եւ զիրաւունս իմ մերժեցին, զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք, եւ զշաբաթս իմ պղծեցին յոյժ. եւ ասացի հեղուլ զսրտմտութիւն իմ յանապատին սատակել զնոսա։
Դառնացուցին զիս եւ որդիք նոցա, ըստ հրամանաց իմոց ոչ գնացին, եւ իրաւանց իմոց ոչ զգուշացան առնել զնոսա, զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք, եւ զշաբաթս իմ պղծէին. եւ ասացի հեղուլ զսրտմտութիւն իմ ի վերայ նոցա, յանապատին կատարել զբարկութիւն իմ ի վերայ նոցա։