29 Եւ ասեն տունդ Իսրայելի. Ոչ ուղիղ է ճանապարհ Տեառն. միթէ ի՞մ ճանապարհ չիցէ ուղիղ, տունդ Իսրայելի. ո՞չ ապաքէն ձեր ճանապարհք չեն ուղիղ։
Անզգամութիւն առն ապականէ զճանապարհս նորա, եւ Աստուծոյ մեղ դնէ ի սրտի իւրում։
Որդի մարդոյ, զի՞նչ է ձեզ առակդ այդ՝ ի մէջ որդւոցդ՝՝ Իսրայելի զոր ասեն, թէ՝ Հարք ազոխ կերան, եւ որդւոց ատամունք առան։
Եւ ասէք թէ՝ Ոչ աջող է ճանապարհ Տեառն. արդ լուարուք, տունդ Իսրայելի, միթէ ի՞մ ճանապարհ չիցէ աջող. ո՞չ ապաքէն ձեր ճանապարհք չեն աջող։
զի ետես եւ դարձաւ յամենայն ամպարշտութեանց իւրոց զոր արար. կելով կեցցէ եւ մի՛ մեռցի։
Վասն այսորիկ զիւրաքանչիւր ոք ըստ իւրում ճանապարհի դատեցայց, տունդ Իսրայելի, ասէ Ադոնայի Տէր. դարձայք եւ դարձարուք յամենայն ամպարշտութեանց ձերոց, եւ ոչ լինիցի ձեզ ի տանջանս անիրաւութեան՝՝։