21 Եւ ըստ ամենայն խուսափանաց նորա, յամենայն պատերազմունս՝՝ նորա սրով անկցին, եւ զմնացորդս նորա ընդ ամենայն հողմս ցրուեցից՝՝. եւ ծանիջիք զի ես Տէր խօսեցայ։
Եւ որ փախիցէ յերեսաց ահին՝ անկցի ի վիհն, եւ որ ելանիցէ ի վհէ անտի՝ ըմբռնեսցի յորոգայթն. զի ածից զամենայն ի վերայ Մովաբու յամին յորում հանդէս արարից նմա, ասէ Տէր։
Եւ յատակեցից զորմն զոր ծեփէիք, եւ կործանեսցի. եւ ընկեցից զնա յերկիր, եւ յայտնեսցին հիմունք նորա, եւ անկցի եւ վախճանեսցի յանդիմանութեամբ՝՝. եւ գիտասջիք թէ ես եմ Տէր։
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Եւ կատարեսցի սրտմտութիւն բարկութեան իմոյ՝՝ ի վերայ նոցա, եւ մխիթարեցայց. եւ ծանիցեն զի ես Տէր խօսեցայ նախանձու իմով՝ ի կատարել ինձ զբարկութիւն իմ ի վերայ նոցա։
Զչորրորդ՝՝ մասնն հրով այրեսցես ի մէջ քաղաքին, ըստ լրութեան աւուրցն արգելանին. եւ զչորրորդ մասնն կոտորեսցես սրով շուրջ զնովաւ. եւ զչորրորդ մասնն հոսեսցես հողմոյ, եւ սուր արձակեցից զկնի նորա։
Տեսի զՏէր զի կայր ի վերայ սեղանոյ, եւ ասէ. Բախեա զսեղանդ, եւ շարժեսցին դրանդիք, եւ կտրեա արկ ի գլուխս ամենեցուն. եւ զմնացորդս նոցա սրով կոտորեցից, եւ մի՛ ապրեսցէ ի նոցանէն փախուցեալն, եւ մի՛ զերծցի ի նոցանէ զերծեալն։