Եւ ասէ Յուդա ցԹամար նու իւր. Նիստ այրի ի տան հօր քո՝ մինչեւ եղիցի մեծ Սելովմ որդի իմ. զի ասէր թէ գուցէ եւ նա եւս մեռանիցի որպէս եւ եղբարքն նորա։ Գնաց Թամար եւ նստաւ ի տան հօր իւրոյ։
Վասն այնորիկ տուր զորդիս նոցա ի սով, եւ ժողովեա զնոսա ի ձեռս սրոյ. եղիցին կանայք նոցա անորդիք եւ այրիք, եւ արք նոցա եղիցին կոտորեալք մահուամբ, եւ երիտասարդք նոցա անկեալք սրով ի պատերազմի։
Ամենեքին եկեսցեն ի վերայ քո ի հիւսիսոյ. կառք եւ անիւք ազգաց բազմութեան, սաղաւարտաւորք եւ վահանաւորք, եւ արկցեն շուրջ զքեւ պահ. եւ տաց առաջի երեսաց նոցա դատաստանս, եւ խնդրեսցեն ի քէն վրէժս՝՝ դատաստանօք իւրեանց։
Եւ տաց զնախանձ իմ ի քեզ, եւ արասցեն ընդ քեզ ըստ բարկութեան սրտմտութեան իմոյ՝՝. եւ զունչս եւ զականջս քո կտրեսցեն, եւ զմնացորդս քո սրով կոտորեսցեն, եւ զուստերս քո եւ զդստերս քո առցեն, եւ զմնացորդս քո հրով սատակեսցեն.
Եւ նեղեցից զմարդիկ, եւ գնասցեն իբրեւ զկոյրս. զի Տեառն մեղան, եւ առին զանուն նորա ի վերայ սնոտեաց, որք ոչ ինչ կարացին օգնել նոցա. եւ հեղցէ զարիւն՝՝ նոցա իբրեւ զհող, եւ զմարմինս նոցա իբրեւ զաղբ։
կամ առ քինալ հարկանիցէ զնա ձեռամբ իւրով եւ մեռանիցի, մահու մեռցի որ եհարն. սպանօղ է, մահու մեռցի որ սպանիցէն.՝՝ մերձաւոր արեանն սպանցէ զսպանօղն ի պատահելն նորա նմա։