Ընդ երեկոյս ձայն լալոյ նորա գուժեաց ի ճանապարհս իւր. յաճախեաց ի ջուրս անապատի. ըստ ցանկութեան անձին իւրոյ այսաբեկ լինէր. մատնեցաւ, եւ՝՝ ո՞ դարձուսցէ զնա. ամենեքեան որ խնդրիցեն զնա՝ ոչ աշխատեսցին. ի տառապանս նորա գտցես զնա։
Եւ եղեւ քեզ ի խոտորնակի քան զամենայն կանանց ի պոռնկութեան քում, եւ յետ քո ոչ պոռնկեցան. զի նոքա կապէնս առնուն յարանց, եւ դու տայիր վարձս սեղեխաց, եւ՝՝ եղեւ քեզ այն ի խոտորնակի։
Եւ ապականեցից զայգիս նորա եւ զթզենիս նորա, զոր միանգամ ասաց թէ՝ Կապէնք իմ են այս զոր ետուն ինձ հոմանիքն իմ. եւ եդից զայն ի վկայութիւն. եւ կերիցեն զայն գազանք անապատի եւ թռչունք երկնից եւ սողունք երկրի՝՝։
Եւ զամենայն դրօշեալս նորա կոտորեսցեն, եւ զամենայն արձանս նորա այրեսցեն հրով. եւ զամենայն կուռս նորա արարից յապականութիւն. զի ի կապինաց պոռնկութեան ժողովեաց, եւ ի կապինաց պոռնկութեան ամփոփեաց։