Զի յաւիտենից խորտակեցեր զլուծն քո, եւ խզեցեր դու զկապանս քո. եւ ասացեր թէ՝ Ոչ ծառայեցից, այլ գնացից ի վերայ ամենայն բլրոց բարձանց, եւ ի ներքոյ ամենայն հովանաւոր ծառոց, եւ անդ շռայլեցայց ի պոռնկութիւն։
Ամբարձ զաչս քո յուղղութիւն՝ եւ տես. ո՞ւր ոչ թաթաւեցար. ի ճանապարհս քո նստար դու նոցա իբրեւ ագռաւ միայնացեալ թափուր՝՝. եւ պղծեցեր զերկիրդ պոռնկութեամբ քով եւ չարեօք քովք։
Եւ մատնեցից զքեզ ի ձեռս նոցա, եւ կործանեսցեն զպոռնկոցս քո, եւ քակեսցեն զկոթողս քո, եւ մերկասցեն ի քէն զհանդերձս քո, եւ առցեն զպսակս պարծանաց քոց, եւ թողցեն զքեզ մերկ խայտառակեալ.