Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 14:21 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

21 Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ եթէ զչորեսին իսկ զանհնարին վրէժսն արձակեցից, զսուր եւ զսով եւ զգազանս չարս եւ զմահ ի վերայ Երուսաղեմի՝ սատակել ի նմանէ զմարդ եւ զանասուն,

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 14:21
18 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ եմուտ Գադ առ Դաւիթ, եւ պատմեաց նմա եւ ասէ ցնա. Ընտրեա քեզ լինել, եթէ եկեսցէ սով զերիս ամս յերկիր քո, կամ զերիս ամիսս փախչել յերեսաց թշնամեաց քոց եւ լինիցին հալածել զքեզ, կամ լինել զերիս աւուրս մահ յերկրի քում. եւ արդ ծանիր եւ տես զի՛նչ պատասխանի տաց առաքչին իմոյ։


Երկու ինչ հակառակ կան՝՝ քեզ. եւ ո՞վ է որ տրտմակից լինիցի քեզ. կործանումն եւ բեկումն, սով եւ սուր. եւ ո՞ է որ մխիթարիցէ՝՝ զքեզ։


Եւ եղիցի՝ ազգ եւ թագաւորութիւն որ ոչ ծառայեսցեն Նաբուքոդոնոսորայ արքայի Բաբելացւոց, եւ որք միանգամ ոչ մուծցեն զպարանոցս իւրեանց ընդ լծով արքային Բաբելացւոց, սրով եւ սովով եւ մահուամբ արարից այցելութիւն ի վերայ ազգին այնմիկ ասէ Տէր, մինչեւ սատակեսցին ի ձեռաց՝՝ նորա։


Եւ արդ ահա հասեալ է զոր՝՝ ի քաղաքս առնուլ զսա, եւ մատնեցաւ քաղաքս ի ձեռս Քաղդէացւոցն որ տան ընդ սմա պատերազմ յերեսաց սրոյ եւ սովոյ եւ մահու. որպէս եւ խօսեցար նոյնպէս եւ եղեւ, զոր դու իսկ տեսանես։


Եւ թողից ի նոցանէ արս թուով՝ ի սովոյ եւ ի սրոյ եւ ի մահուանէ. զի պատմեսցեն զամենայն անօրէնութիւնս նոցա ի մէջ ազգացն յորս մտանիցեն անդր, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։


Որդի մարդոյ, երկիր մի որ յանցանիցէ ինչ ինձ յանցանս, եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ նորա, եւ խորտակեցից զհաստատութիւն հացի նորա, եւ արձակեցից ի վերայ նորա սով, եւ բարձից ի նմանէ զմարդ եւ զանասուն։


Եւ եթէ գազանս չարս ածից ի վերայ երկրին եւ պատժեցից զնա, եւ եղիցի յապականութիւն, մինչեւ անց ոչ լինիցի ընդ նա յերեսաց գազանաց,


Եւ եթէ սուր ածից յերկիրն յայն, եւ ասացից սրոյն անցանել ընդ երկիրն, եւ բարձից ի նմանէ զմարդ եւ զանասուն,


Եւ եթէ մահ առաքեցից յերկիրն յայն, եւ հեղից զսրտմտութիւն իմ ի վերայ նորա արեամբ՝ սատակել ի նմանէ զմարդ եւ զանասուն,


եւ Նոյ եւ Դանիէլ եւ Յոբ ի միջի նորա իցեն, կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, եթէ իցէ ուստերք եւ դստերք նոցա մնասցեն. այլ նոքա արդարութեամբ իւրեանց զանձինս իւրեանց ապրեցուսցեն։


Վասն այնորիկ ասա ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. Կենդանի եմ ես Տէր, եթէ ոչ որ յաւերակսն իցեն՝ սրով անկցին, եւ որ ընդ երեսս դաշտին իցեն՝ գազանաց անապատի տացին՝՝ ի կերակուր, եւ որ ընդ պարսպօքն եւ յայսր իցեն՝ մահու կոտորեցից.


Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։


Եւ կատարեսցի սրտմտութիւն բարկութեան իմոյ՝՝ ի վերայ նոցա, եւ մխիթարեցայց. եւ ծանիցեն զի ես Տէր խօսեցայ նախանձու իմով՝ ի կատարել ինձ զբարկութիւն իմ ի վերայ նոցա։


Եւ առաքեցից ի վերայ քո սով եւ գազանս չարս, եւ պատժեցից զքեզ. եւ մահ եւ արիւն անցցեն ի քեզ, եւ ածից շուրջ զքեւ սուր, զի ես Տէր խօսեցայ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ