Եւ եմուտ Գադ առ Դաւիթ, եւ պատմեաց նմա եւ ասէ ցնա. Ընտրեա քեզ լինել, եթէ եկեսցէ սով զերիս ամս յերկիր քո, կամ զերիս ամիսս փախչել յերեսաց թշնամեաց քոց եւ լինիցին հալածել զքեզ, կամ լինել զերիս աւուրս մահ յերկրի քում. եւ արդ ծանիր եւ տես զի՛նչ պատասխանի տաց առաքչին իմոյ։
Եւ ետ Տէր մահ յԻսրայէլ յառաւօտէ մինչեւ ցճաշաժամ. եւ սկսաւ սատակումն ի ժողովրդեանն՝՝, եւ մեռաւ ի ժողովրդենէ անտի ի Դանայ մինչեւ ցԲերսաբէէ՝ եւթանասուն հազար արանց։
Եւ սով եթէ լինիցի յերկիր, կամ թէ մահ լինիցի, կամ թէ հրայրեացք կամ դալուկն կամ ջորեակ, կամ ժանգ եթէ լինիցի, եւ նեղիցէ զնա թշնամի իւր ի միում ի քաղաքացն իւրոց, ամենայն պատահար եւ ամենայն ցաւ,
Եթէ եկեսցեն ի վերայ մեր չարիք, սուր, դատաստանք, մահ, սով, կացցուք առաջի տանս այսմիկ եւ առաջի քո, վասն զի անուն քո ի վերայ տանս այսորիկ է, եւ գոչեսցուք առ քեզ ի նեղութեան, լուիցես եւ ապրեցուսցես զմեզ։
Սով եթէ լինիցի ի վերայ երկրի, մահ եթէ լինիցի, խորշակահարութիւն եւ դալուկն եւ մարախ եւ ջորեակ եթէ լինիցի, եթէ նեղիցէ զնոսա թշնամի յանդիման քաղաքացն իւրեանց, ըստ ամենայն հարուածոց եւ ըստ ամենայն ցաւոց,
Որ նստցի ի քաղաքիդ յայդմիկ՝ սրով եւ սովով եւ մահու մեռցի. եւ որ ելցէ կացցէ առաջի Քաղդէացւոցն, որոց պաշարեալն է զձեզ՝ կեցցէ, անձն իւր ինքեան պարգեւ լիցի եւ կեցցէ՝՝։
եւ Նոյ եւ Դանիէլ եւ Յոբ ի միջի նորա իցեն, կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, եթէ իցէ ուստերք եւ դստերք նոցա մնասցեն. այլ նոքա արդարութեամբ իւրեանց զանձինս իւրեանց ապրեցուսցեն։
Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ եթէ զչորեսին իսկ զանհնարին վրէժսն արձակեցից, զսուր եւ զսով եւ զգազանս չարս եւ զմահ ի վերայ Երուսաղեմի՝ սատակել ի նմանէ զմարդ եւ զանասուն,
Եւ դատեցայց զնա արեամբ եւ մահու, եւ հեղեղօք անձրեւաց եւ վիմօք կարկտի եւ հուր եւ ծծումբ տեղացից ի վերայ նորա, եւ ի վերայ ամենեցուն որ ընդ նմա իցեն՝՝, եւ ի վերայ ազգաց բազմաց որ ընդ նմա։
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Այլ այժմ ի մօտոյ հեղից զբարկութիւն իմ ի վերայ քո, եւ կատարեցից ի քեզ զսրտմտութիւն իմ. եւ դատեցայց զքեզ ըստ ճանապարհաց քոց, եւ տաց ի վերայ քո զամենայն պղծութիւնս պաշտամանց քոց՝՝։
Առաքեցի ի վերայ ձեր մահ ի ճանապարհին Եգիպտացւոց, եւ կոտորեցի սրով զերիտասարդս ձեր հանդերձ գերութեամբ երիվարաց ձերոց, եւ ծախեցի զբանակս ձեր հրով բարկութեան իմոյ՝՝. սակայն եւ այնպէս ոչ դարձարուք առ իս, ասէ Տէր։