ահաւասիկ ես առաքեմ, եւ առից զամենայն ազգս հիւսիսոյ, ասէ Տէր, եւ զՆաբուքոդոնոսոր արքայ Բաբելացւոց զծառայ իմ, եւ ածից զնոսա ի վերայ երկրիդ այդորիկ եւ ի վերայ բնակչաց դորա, եւ ի վերայ ամենայն ազգաց որ շուրջ զդովաւ. եւ աւերեցից զդոսա, եւ տաց զդոսա յապականութիւն եւ ի շչիւն եւ ի նախատինս՝՝ յաւիտենից։
Որդի մարդոյ, երկիր մի որ յանցանիցէ ինչ ինձ յանցանս, եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ նորա, եւ խորտակեցից զհաստատութիւն հացի նորա, եւ արձակեցից ի վերայ նորա սով, եւ բարձից ի նմանէ զմարդ եւ զանասուն։
վասն այդորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ձգեցից զձեռն իմ ի վերայ Եդովմայ, եւ սատակեցից ի նմանէ զմարդ եւ զանասուն, եւ եդից զնա անապատ. եւ հալածեալք ի Թեմանայ՝՝ անկցին ի սուր։
Որդի մարդոյ, խօսեաց ընդ որդիս ժողովրդեան քո, եւ ասասցես ցնոսա. Երկիր մի՝ յորոյ վերայ ածիցեմ ես սուր, եւ առնուցուն ազգք երկրին այր մի յինքեանց, եւ կացուցանիցեն զնա դէտ,
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Վասն այնորիկ սուգ առցէ երկիր, եւ նուաղեսցի ամենայն բնակչօք իւրովք, եւ գազանօք անապատի, եւ սողնովք երկրի՝՝, եւ թռչնովք երկնից. եւ ձկունք ծովու պակասեսցին։