11 զի մի՛ եւս մոլորեսցի տունն Իսրայելի յինէն, եւ զի մի՛ եւս պղծեսցին յամենայն յանցանս իւրեանց. եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց նոցա յԱստուած, ասէ Ադոնայի Տէր։
զոր պատուիրեցի հարցն ձերոց, յաւուր յորում հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց՝ ի հնոցէ երկաթոյն. եւ ասեմ. Լուարուք ձայնի իմում, եւ արարէք ըստ ամենայնի զոր ինչ պատուիրեմ ձեզ, եւ եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց ձեզ յԱստուած։
Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր զօրութեանց ի վերայ մարգարէիցն. Ահաւադիկ ես ջամբեցից դոցա ցաւս, եւ արբուցից դոցա ջուր դառնութեան. զի ի մարգարէիցն Երուսաղեմի ել պղծութիւն ընդ ամենայն երկիր։
այլ այս է ուխտն զոր ուխտեցից տանդ Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր. Տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա. եւ եղէց նոցա յԱստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։
Զի մի՛ եւս պղծեսցին ի կուռս իւրեանց եւ ի գարշելիս իւրեանց եւ յամենայն ամպարշտութիւնս իւրեանց. եւ փրկեցից զդոսա յամենայն անօրէնութեանց դոցա զոր՝՝ մեղան ի նոսա, եւ սրբեցից զդոսա, եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց դոցա յԱստուած։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։
Այլ այս է ուխտն զոր եդից տանն Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր, տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա, եւ եղէց նոցա Աստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։