26 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ.
Զի դու դարձար յինէն, ասէ Տէր, եւ յետս երթիցես. եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ քո, եւ ապականեցից զքեզ. եւ ոչ եւս անսացից նոցա՝՝։
Քանզի ես Տէր խօսեցայ զբանս իմ, խօսեցայ եւ արարից, եւ ոչ եւս յերկարեցից. զի յաւուրս ձեր, տուն դառնացողաց, խօսեցայ զբանն, եւ արարից ասէ Ադոնայի Տէր։
Որդի մարդոյ, ահաւադիկ տունդ Իսրայելի՝ տուն դառնացողաց՝՝ ասեն. Տեսիլդ զոր տեսանէ դա՝ յաւուրս բազումս, եւ ի ժամանակս հեռաւորս լինելոց է այդ զոր դայդ մարգարէանայ։